Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2020․ Որ հավաքականն է չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդը

Եվրո-2020-ի առաջին կիսաեզրափակչում վաղը Իտալիայի ազգային թիմը կմրցի Իսպանիայի հետ։ Հուլիսի 7-ին էլ եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն Անգլիան և Դանիան։ Հայացք նետելով քառորդ եզրափակչի դիմակայություններին, կարող ենք ասել, որ կիսաեզրափակչում ունենք օբյեկտիվ և ինչ-որ տեղ նաև կանխատեսելի պատկեր։ Ավելի ստույգ, սպասվում էր, որ Անգլիան կհաղթի Ուկրաինային, Իտալիան՝ Բելգիային, Դանիան՝ Չեխիային, իսկ Իսպանիան՝ Շվեյցարիային։ Մեծ հաշվով կիսաեզրափակիչ դուրս եկած հավաքականներից, քառորդ եզրափակչում խնդիրներ ունեցավ միայն Իսպանիան, որը ցուցադրելով հերթական ձանձրալի ու մոնոտոն խաղը միայն հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային։ Վերջինս ի դեպ հանդիպման 77-րց րոպեից պայքարում էր 10 ֆուտբոլիստներով։ Շվեյցարիան արժանի էր դուրս գալ կիսաեզրափակիչ, բայց մարզական բախտը կրկին իսպանացիների կողմն էր։ Եզափակչի համար պայքարող 4 հավաքականներից Իսպանիան թերևս ամենաթույլն է։ Իտալիայի ընտրանին վաղը պարտավոր է հաղթել, այլապես եզրափակչում կունենանք միանգամայն պարադոքսալ պատկեր։ Ավելին, վերլուծելով իրավիճակը կարող է ասել, որ Իտալիան Եվրո-2020-ի հաղթողի գլխավոր հավակնորդն է։

Որոշ մասնագետների կարծիքով ձանձրալի և ոչ այնքան գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում նաև Անգլիայի հավաքականը։ Վերջինս քառորդ եզրափակչում 4։0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի նկատմամբ։ Այս մրցավեճում անգլիացիները օգտագործեցին որակական առավելությունը։ Մասնավորապես, ֆուտբոլիստների ավելի բարձր կարգը էական նշանակություն ունեցավ։ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը որդեգրել է զգույշ միևնույն ժամանակ արդյունավետ մարտավարություն։ Ունենալով մեծ պոտենցիալ Անգլիան այսպես ասած քանդում է մրցակիցների խաղը օգտագործելով նաև սխալները։ Խմբային փուլում Սաութգեյթի թիմը խփելով ընդամենը 2 գնդակ վաստակել էր 7 միավոր։ Փլեյ-օֆֆի Գերմանիայի և Ուկրաինայի դեմ մրցավեճերում վերոնշյալ մարտավարությունը ավելի արդյուավետ աշխատեց։ Ամեն դեպքում ինչպես ընդունված է ասել, հաղթողին չեն դատում։ «Մեզ հրաշալի դրսևորեցինք կարևոր խաղում: Մենք ֆավորիտ էինք, ճնշումն ու սպասելիքները հսկայական էին: Դարձյալ խաղ առանց բաց թողած գոլի, խփած 4 գոլ ու իդեալական երեկո: Շարունակում ենք չոր հանդիպումների շարքը: Հրաշալի թիմ ունենք բոլոր դիրքերում: Մենք ճիշտ ուղու վրա ենք, շարժվում ենք դեպի մեր նպատակը: Հիմա ավելի փորձառու ենք, քան 2018թ. աշխարհի առաջնությունում: Հավատում ենք, որ կհասնենք մեր նպատակին, քանի որ գործը դեռ արված չէ»,- ասել է Ուկրաինայի հետ հանդիպումից հետո ասել է Անգլիայի հավաքականի հարձակման առաջատար Հարի Քեյնը: Ի դեպ, Անգլիայի հավաքականը պատմության մեջ առաջին թիմն է, որը Եվրոպայի առաջնությունում սեփական դարպասն անառիկ է պահում 5 խաղերում անընդմեջ: 1966թ. աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ անգլիացիները մեծ մրցաշարերում 4 գոլ խփեցին փլեյ-օֆֆում: Անգլիացիները շարունակում են մնալ Եվրո-2020-ի միակ թիմը, որը գոլ բաց չի թողել մրցաշարում: Բացի այդ, Անգլիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ գոլ բաց չի թողնում 7 խաղ անընդմեջ:Առջևում Դանիայի հետ մրցավեճն է։ Դաինացիները ընթացիկ առաջնության բալանսավորված և աշխույժ ֆուտբոլ են ցուցադրում։

Այս խաղում ևս Սաութգեյթը կփորձի առավելության հասնել տակտիկական լուծումներով։ Ընդունենք սակայն, որ Դանիայի հավաքականն իր հերթին տակտիկապես հագեցած ֆուտբոլ է ցուցադրել վերջին երեք հանդիպումներում։ Ուստի, ասել, որ Անգլիան հեշտությամբ կհաղթի և դուրս կգա եզրափակիչ, ճիշտ չի լինի։ Ամեն դեպքում բուքմեյքերներն այս մրցավեճում բարձր են գնահատում անգլիացիների հաղթանակի հնարավորությունը։ Հանդիպման 90 րոպեներում Սաութգեյթի թիմի հաղթանակի համար սահմանված է 1․75 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3․6, իսկ Դանիայի հաղթանակը՝ 5․5 գործակցով։ Անգլիայի եզրափակիչ դուրս գալու գործակիցը՝ 1․3 է, իսկ Դանիայի կիսաեզրափակչի հաղթահարելու գործակիցը՝ 3․5։ Իտալիա-Իսպանիա մրցավեճում Բուքմեյքերները մի փոքր ավելի բարձր են գնահատել իտալացիների հաղթանակը։ Հանդիպման նման ելքի համար սահմանված է 2․55 գործակից։ Իսպանիայի հաղթանակը գնահատված է 3․15 գործակցով։ Նույնքան գործակից է սահմանված նաև ոչ-ոքիի համար։

Ըստ Բուքմեյքերների Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտը Անգլիան է, որի չեմպիոն դառնալու գործակիցը 2․4 է։ Իտալիայի չեմպիոնության համար սահմանված է 3, իսկ Իսպանիայի հաղթանակի համար 3․75 գործակից։ Դանիայի չեմպիոն դառնալու գործակիցն էլ 9․5 է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում