Դանիան համարվում է ընտանիքների բարեկեցությամբ ԵՄ ամենահարուստ երկիրը: Ըստ երկրի Ազգային բանկի տվյալների՝ ընտանիքների ֆինանսական ակտիվները կազմում են 1.88 մլն դանիական կրոն կամ 300.000 դոլար,- տեղեկանում ենք Ազգային բանկի հաշվետվությունից:
Դանիացիները, սակայն ավելի շատ պարտքեր ունեն, քան ԵՄ մյուս երկրների բնակիչները: Մոտ 86 տոկոսը հիպոթեքային ու այլ վարկային պարտավորություններ ունի:
Բացի դրանից նրանց հարստությունն առաջին կիսամյակում ավելացել է միջինում յուրաքանչյուր բնակչի հաշվարկով 24.000 կրոն՝ 3.800 դոլարի չափով: Երկրորդ հարուստ պետությունը համարվում է Նիդեռլանդները, հաջորդը՝ Լյուքսեմբուրգն ու Շվեդիան։ Ամենաաղքատ երկիրը ԵՄ-ում համարվում է Ռումինիան՝ այնտեղ ընտանեկան ակտիվը կազմում է մոտ 12.700 դոլար: