Իրանում գտնվող «Բուշեհր» ատոմակայանը վերսկսել է աշխատանքն անջատումից երկու շաբաթ անց, հաղորդում է պետական Press TV- ն՝ վկայակոչելով էլեկտրաէներգիայի արդյունաբերության ներկայացուցչին:
Հունիսի 20-ին էլեկտրամատակարարման վթարային անջատում էր եղել տեխնիկական անսարքության պատճառով: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «Բուշեհր» ատոմակայանը չի ենթարկվել հարձակման, կայանի գործունեությունը դադարեցվել է տեխնիկական անսարքության պատճառով:
«Ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է տեխնիկական անսարքության հայտնաբերումից մի քանի օր անց: Այժմ այն վերացվել է, և այն վերադարձել է իր աշխատանքին», – ասել է Իրանի էլեկտրաէներգիայի ոլորտի խոսնակ Մուստաֆա Ռաջաբի Մաշհադին:
Նա հավելել է, որ ատոմակայանի շահագործման վերսկսմամբ Իրանի էլեկտրացանցերը կստանան 1000 մեգավատ էլեկտրաէներգիա: