Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա, որ իմ հանձնարարականը անհետաձգելի գործ է, կառավարության նիստում ասել է վարչապետի պաշտոնակագար Նիկոլ Փաշինյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ երկխոսությանը: Այն վերաբերել է օլիմպիադային մասնակցող մեր մարզիկների ծանրաձողերի խնդրին: Փաշինյանն արձանագրել է, որ ինքը դեռևս ապրիլի 27-ին մարզիկներին խոստացել է միջազգային կարգի ծանրաձողեր՝ օլիմպիադային պատրաստվելու համար, սակայն առ այսօր դրանք չկան: Հուսանք, որ հայ մարզիկների ծանրաձողի խնդիրը կլուծվի առավելագույնս արագ, ինչպես վերստին հանձնարարել է վարչապետի պաշտոնակատարը, և նրանք կհասցնեն պատշաճ պատրաստվել օգոստոսին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիադային: