Պետական դումայի շենքի վրա ծածանվելու է միայն Ռուսաստանի դրոշը: Այս մասին «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու արած հայտարարությունը:
«Եթե ուկրաինացիներն ու ռուսները լինեին մեկ ժողովուրդ, ապա Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, գրիվնան կանցներ, և Պետդումայի վրա դեղին-կապույտ դրոշ կծածանվեր»,- ասել էր Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նշել էր, թե ինչն է նրանց միավորում:
Ըստ քաղաքական գործչի՝ թեպետ երկու երկրներին միավորում է պատմության ընդհանուր մասը, ներառյալ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և ազգային ողբերգությունները, ինչպես նաև հիշողությունը, հարևանությունն ու հարազատները:
Նշենք, որ հունիսի 30-ին, ուղիղ կապի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ուկրաինան համարում է ոչ բարեկամ երկիր, սակայն միաժամանակ ռուսներին ու ուկրաինացիներին անվանել էր մեկ ժողովուրդ: