Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

ԵՄ-ն պատրաստվում է 1.5 միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ ծրագրերի համար. «Ազատություն»

Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին մեկուկես միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է այսօր Բրյուսելում` առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում:

Հայաստանի մասով Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է.

1. Աջակցել 30,000 մանր ու միջին բիզնեսների` կայուն, նորարար և մրցունակ տնտեսության համար,

2. Խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին,

3. Ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում,

4. Ամրապնդել հարավային շրջանների դիմադրողականությունը,

5. Ներդրումներ կանաչ Երևանի համար` էներգիայի արդյունավետ օգտագործման և բնությանը ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ:

 

Ուղենշային առաջին ծրագրով նախատեսվում է 500 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել փոքր ու միջին բիզնեսի 30,000 ներկայացուցիչների: «Համաճարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է», – փաստում է Եվրոպական հանձնաժողովը, արձանագրելով` այս հարցում օգնելով հայաստանցի գործարարներին` Եվրամիությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի զարգացմանն ու արդիականացմանը, երկարաժամկետ կտրվածքով էլ` Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական վերականգմանը:

Այս առումով, ըստ փաստաթղթի, առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, հատկապես շրջաններում, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք առաջնորդում են կանայք:

Երկրորդ ծրագիրը նախատեսում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությանը, ընդգծելով, որ Հայաստանի ազգային օրակարգի առաջնահերթություններից է Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործումը, որը հնարավորություն կտա ապահովել ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ:

«Տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն կտա սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ»,- փաստում է Եվրոպական հանձնաժողովը, հավելելով. «Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան֊Քաջարան ճանապարհի վրա»: Այս ծրագրի իրագործման համար նախատեսվում է 600 միլիոն եվրո հատկացնել, որը կտրամադրվի նաև հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցմանը:

Ուղենշային երրորդ ծրագիրը նախատեսում է աջակցություն նորարարական տեխնոլոգիաներին ու գիտությանը: «Հայաստանը հզոր տեղեկատվական ներուժ ունի, ոլորտը վերջին տարիներին մոտ 20 տոկոս աճ էր արձանագրում, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հարկավոր է հավելյալ աջակցություն», – փաստում է Եվրահանձնաժողովի զեկույցը, մանրամասնելով. «ԵՄ-ն նախկինում աջակցել է էլեկտրոնային կառավարմանը, սակայն հիմա նոր ներդրումներ են անհրաժեշտ` ընդարձակելու այդ ծառայությունները նաև մարզային ու տեղական մակարդակներում: Ընդհանուր առմամբ, այս նպատակով նախատեսվում է մինչև 300 միլիոն եվրոյի ներդրում»:

Չորրորդ ուղղությունը նախատեսում է աջակցել Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը: «Հատկապես Սյունիքի շրջանը աջակցության կարիք ունի», – նշում է զեկույցը, փաստելով, որ մարզը առանց այդ էլ տևական ժամանակ խնդիրներ է ունեցել ենթակառուցվածքների անբավարար զարգացվածության պատճառով, վերջերս էլ դրանց ավելացել են պատերազմից ստացած հարվածներն ու պատերազմական գոտուց տեղահանված մարդիկ, որոնք օթևանի, աշխատանքի ու կրթության կարիք ունեն:

«Հիմնվելով հյուսիսային մարզերի օրինակի և տեղում առկա կարքիների վրա` Եվրամիությունը ներդրումներ կանի Սյունիքի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանն ամրապնդելու համար: Առաջնային ոլորտները կարող են լինել բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, տուրիզմը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներն ու աջակցությունը տեղի մանր ու միջին բիզնեսին»: Այս նպատակով նախատեսվում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն:

Վերջին` հինգերորդ ուղղությունը վերաբերում է մայրաքաղաքին, մասնավորապես կանաչ Երևանին: «Մարդկանց կյանքի որակը բարելավելու, Երևանի օդի որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է լուծել թափոնների կառավարման ու էներգիայի արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը», – փաստում է Եվրահանձնաժողովի զեկույցը, հավելելով` Եվրամիությունը պատարաստ է ներդրումներ անել «խելացի քաղաք» փաթեթի իրագործման համար: Այս համատեքստում նախատեսվում է աջակցել «կանաչ ավտոբուսների ներմուծմանը», որոնք ավելի քիչ վնաս կհասցնեն մայրաքաղաքի շրջակա միջավայրին, կբարելավեն և կարդիականացնեն հանրային տրանսպորտը:

Օրակարգում են նաև կյանքի որակի բարելավմանը, այդ թվում` Երևանում թափոնների կառավարմանն ու աղբամշակմանն ուղղած մի շարք ծրագրեր: Ընդհանուր առմամբ, այս նպատակների իրագործման համար կտրամադրվի մինչև120 միլիոն եվրո:

Փաստաթուղթը միաժամանակ ընդգծում է` երբ հնարավորություն ստեղծվի, Եվրամիությունը պատրաստ է նաև աջակցել Հարավային Կովկասի ետպատերազմյան վերականգնմանը և հակամարտության վերափոխմանը, այդ թվում` պատերազմից տուժած տարածքների ականազերծմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, խաղաղության հաստատմանն ու հաշտեցմանը:

Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նույնատիպ ծրագրեր է առանձնացրել նաև «Արևելյան գործընկերության» անդամ մյուս երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: Ակնկալվում է, որ այս ծրագրերը կքննարկվեն առաջիկա դեկտեմբերին` Եվրամիության 28 երկրների առաջնորդների և «Արևելյան գործընկերության» անդամների համատեղ գագաթնաժողովում:

«Մենք ուզում ենք կազմել մի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին և հնարավորություններին, միաժամանակ կենսունակ կլինի նաև ապագայում», – հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, հավելելով. «Մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում շարունակելու է մնալ աջակցությունը ժողովրդավարությանը, լավ կառավարմանը, օրենքի գերակայությանը, որոնք այնքան կարևոր են մեր համագործակցության ընթացքում դրական, կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում