Sunday, 19 09 2021
Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան կկառուցվի․ ներդրումային ծրագրի արժեքը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար է․ Արայիկ Հարությունյան
Այսօր փակ կլինի Շորժա գյուղից դեպի Սեւանա թերակղզի տանող ճանապարհահատվածը
COVID-19. Հայաստանում հաստատվել է վարակվելու 507, առողջացման 489, մահվան 14 նոր դեպք
Կարենիս գյուղում տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել
Գյումրու «Մուշ» թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում. Պապիկյան
Շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ
Հայաստանը չպետք է կանգնի մերժված երկրների հետ մի շարքում՝ լինելով  միակ ժողովրդավարական երկիրը այդ խայտառակ պետությունների մեջ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Այո, շատ գեներալներ դավաճանել են, դա իրականություն է, և քննիչ հանձնաժողովը դա պետք է փաստերով ներկայացնի
10:09
Բրիթնի Սփիրսը հայտարարել է նշանադրության մասին
Ինչ սպասել նոր իրավապահ մարմնից՝ Հակակոռուպցիոն կոմիտեից
09:45
Ջասթին Բիբերը՝ «Տարվա կատարող»․ MTV Video Music Awards
09:30
Ռեփեր Lil Nas X-ը նվաճել է MTV Video Music Awards 2021-ի գլխավոր մրցանակը
09:15
Գիտնականները պարզել են, թե որքան է եղել Միքելանջելոյի հասակը
Հաագայի դատարան դիմելուն զուգահեռ պետք է նաև քաղաքական աշխատանք, անհապաղ դիմել ՄԱԿ ԱԽ ու ԵԱՀԿ
00:00
Սննդաբանը նշել է սալորաչրի առավելությունները կանանց համար
Ավանդական մատաղ-հարիսայի նախապատրաստումը՝ նվիրված Մուսալեռան հերոսամարտին
23:45
Չինաստանը հայտարարել է իրական մարտական ռեժիմով ​​զորավարժությունների մասին
23:30
Սննդաբանները նշել են այն մթերքները, որոնք կարող են հանգեցնել ուշագնացության և տկարամտության
Մյասնիկովը զգուշացրել է, որ ուղեղի կաթվածով հիվանդները չպետք է խմեն զարկերակային ճնշումն իջեցնող դեղամիջոցներ
ՌԴ ՊՆ-ն հաստատել է․ ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը
22:45
Թալիբները հայտնել են, որ Աֆղանստանում աղջիկները շուտով կվերադառնան դպրոց
Վրաստանում բժիշկների 58%-ն ամբողջությամբ պատվաստվել է
Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում մեկնարկել է 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը․ պատգամավոր
Կապան-Գորիս այլընտրանքային երթուղու 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Կարգավիճակի հարցը առաջնային պլան մղելը բերում է պատային իրավիճակի, որը ունեցել ենք 30 տարի շարունակ
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիան պատգամավորական մանդատից կզրկվի՝ իր դիմումի համաձայն
1998-ից է սկսվել այս կործանարար, ողբերգական հեքիաթի սկիզբը Քոչարյանի չար ձեռքով
Անկախությունը պետք է նշենք. զուսպ, համեստ, բայց պատշաճ կերպով պետք է նշենք

Հանուն մոլորակի. «Քարֆուր»-ը ոչ է ասում մեկանգամյա օգտագործման պլաստիկե տոպրակներին

«Քարֆուր» սուպերմարկետների ցանցը, լինելով էկո գաղափարախոսության կրող, այսօրվանից ոչ է ասում մեկանգամյա օգտագործման պլաստիկե տոպրակներին։

Հուլիսի 2-ից արդեն դրամարկղում գնումները դասավորվում են թղթե տոպրակներում, իսկ մեծ գնումների դեպքում՝ առևտրի կենտրոնն առաջարկում է բազմակի օգտագործման վերամշակված թղթե տոպրակներ։

Այսպիսով, «Քարֆուրը» Հայաստանում առաջին մանրածախ առևտրի ցանցն է, որը հրաժարվում է պլաստիկ տոպրակներից և հանում է այն իր դրամարկղերից։ «Մեր պարտականությունն է ուղղորդել մեր հաճախորդներին, ճիշտ կազմակերպել գնումները՝ հանուն շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության, հանուն մոլորակի։ Մեր նպատակն է ապահովել մեր հաճախորդներին էկո այլընտրանքներով և նպաստել էկոսովորույթների ներթափանցմանը նրանց առօրյա կյանք։ Մենք մեր առաջ չափանիշ ենք սահմանում լինել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու, ինքնաբավ կազմակերպություն։ Պետք է հասկանալ, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները հանգեցնում են բազմաթիվ խնդիրների և պետք է դադարենք դրանք օգտագործել»,-պլաստիկե տոպրակներից հրաժարվելու վերաբերյալ միջոցառման ժամանակ ասաց «Քարֆուր» սուպերմարկերտների ցանցի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը։

 

«Քարֆուր»-ի գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ մտադիր են երկրորդ սուպերմարկետի ներսում՝ պտուղ-բանջարեղեն և այլ ապրանքներ կշռելիս։

Այսպիսով, ինչպես նաև տարբեր գովազդային արշավներով «Քարֆուր»-ը հավակնում է օրինակ ծառայել մնացած առևտրի կենտրոններին և այլ ընկերություններին: «Պլաստիկի դեմ մեր պայքարը չի վերջանում միայն տոպրակներից հրաժարվելուց։ Երկրորդ քայլով մենք ցանկանում ենք հասնել նրան, որ մարդիկ առևտրի կենտրոն գան իրենց անձնական տարաներով, տուփերով և տոպրակներով։ Սա է մեր նպատակը»,-ասաց Վաչե Արսենը՝ հավելելով, որ դժբախտաբար կան հաճախորդենր, ովքեր չեն հասկանում պլաստիկի վնասակարությունը և դժգոհում են, երբ իրենց չի տրամադրվում պլաստիկե տոպրակներ:

Վաչե Արսենի խոսքով՝ պլաստիկ տոպրակները թղթե տոպրակներով փոխարինելիս երեք անգամ ավելի շատ գումար են ծախսում, բայց մոլորակի անվտանգությունը իրենց համար առաջնահրեթություն է։

Իր հայտարարության մեջ Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպ, Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը նշեց․ « Հարգելինե՛րս,
Կարո՞ղ ենք մենք ազատել Հայաստանը միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներից։ Եկել է ժամանակը այս գաղափարը իրագործելու։
Համաձայն Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի ուսումնասիրությունների վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում արտադրվել է մոտ 100,000 տոննա պլաստիկ աղբ։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության աջակցությամբ անցկացված ուսումնասիրության համաձայն պլաստիկ տոպրակները, շշերը և տարաները Հայաստանում ջրի աղտոտման հիմնական պատճառներն են։ Եվ ամեն տարի հավաքվում է հինգ հազար տոննա պոլիէթիլենային աղբ։ Իսկ համաձայն վերջին տարիների ուսումնասիրություների տարեկան Հայաստան է ներկրվում 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ, և հենց տեղում արտադրվում է ավելի քան 201 տոննա։

Այսպիսով, մենք ամեն տարի միլիոնավոր տոննաների միանգամյա օգտագործման պլաստիկ ենք օգտագործում, որի մեծ մասը վերամշակման ենթակա չէ։

Ավելի պարզ պատկեր ստանալու համար խոսենք համաշխարհային վիճակագրությունից։ Ամեն տարի ամբողջ աշխարհում արտադրվող միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակի քանակները դառնում են պայթյունավտանգ։Պլաստիկի արտադրման քանակները 1950-ականների 2 միլիոն տոննայից հասել է 368 միլիարդ տոննայի՝ 2020 թվականի դրությամբ։Երբևէ արտադրված պլաստիկի կեսից ավելին արտադրվել է 2,000-ականներից հետո։ Այս տեմպերով 2025 թվականին արտադրության ծավալները կհասնեն 600 միլիարդ տոննայի։

Արտադրված պլաստիկի շուրջ 40%-ը օգտագործվում է առավելագույնը 1 ամիս։ Տարեցտարի մենք երկիր մոլորակ ենք արտանետում մոտ 300 միլիոն պլաստիկ։

Քարֆուրում մենք հավատում ենք, որ մեր պարտականությունն է կրթել մեր հաճախորդներին՝ ճիշտ կազմակերպել գնումները, ապրել շրջակա միջավայրի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ՝ հանուն մեր մոլորակի։ Ավելի ու ավելի հաճախորդների, ովքեր փորձում են իրենց կյանք մտցնել պատասխանատու և ոչ վնասակար ապրելակերպի ձևեր, մեր պարտականությունն ենք համարում առաջարկել էկո այլընտրանքներ։ Որպես Մաջիդ Ալ Ֆութաիմի էկոհամակարգի մի մասնիկը, մենք մեր առաջ չափանիշներ ենք սահմանում՝ լինել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու, ինքնաբավ կազմակերպություն։ Ի հավելումն դրան նշենք, որ մենք անընդհատ փորձում ենք բացահայտել նոր ճանապարհներ՝ մեր աշխատանքը շրջակա միջավայրի և հասարակության նկատմամբ ավելի պատասխանատու ձևով կազմակերպելու համար։

Մենք պետք է հասկանանք, որ միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները հանգեցնում են բազմաթիվ խնդիրների և դադարենք օգտագործել դրանք։ Ակնհայտ է, որ մենք պետք է ավելի քիչ պլաստիկ օգտագործենք, ընդառաջ գնանք շրջակա միջավայրը չվնասող այլընտրանքներին։

Մեր պարտականությունը մեր բնության, մոլորակի և բոլոր կենդանի էակների նկատմամբ `դադարեցնել մեկանգամյա օգտագործման պլաստիկի վատնումը` առողջ և մաքուր մոլորակում ապրելու հնարավորություն ունենալու համար:

Այսպիսով՝ հուլիսի 3-ից սկսած Քարֆուր Հայաստանը այլևս իր դրամարկղերում չի օգտագործի միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներ և կփոխարինի դրանք բազմակի օգտագործման տոպրակներով։

Համարձակվի՛ր մեզ նման, փոխի՛ր վաղվա օրը։Սիրե՛նք մեր մոլորակը։»

Նշենք, որ ամեն տարի ամբողջ աշխարհում արտադրվող մեկանգամյա օգտագործման պլաստիկի քանակը դառնում է պայթունավտանգ ։ Տարեկան աշխարհում արտադրվում է 368 միլիարդ տոննա պլաստիկ։ Այս տեմպերով պլաստիկի արտադրության ծավալները 2025-ին կհասնեն 600 միլիարդ տոննայի։ Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանն արտադրել է մոտ 100 հազար տոննա պլաստիկի աղբ։ Պլաստիկ տոպրակները, շշերը, տարաները Հայաստանում ջրի աղտոտման հիմնական պատճառներն են։

Հիշեցնենք՝ ամբողջ աշխարհուն հուլիսի 3-ը համարվում է առանց պլաստիկի միջազգայի օր։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում