Արտախորհրդարանական ուժերի հետ հետընտրական հանդիպումներում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որի ուժը արտահերթ ընտրությանը ստացավ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու հնարավորություն, առաջարկել է ստեղծել արտախորհրդարանական ուժերի պալատ: Գաղափարը կոնսոլիդացիայի, համերաշխության այն տրամաբանության շրջանակում է, որի կոչը քաղաքական ուժերին հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը հետընտրական հանրահավաքում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի և ՔՈ կուսակցության անդամ Հայկ Սահակյանի հետ:
Արմեն Վարդանյանի կարծիքով՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումը իմիտացիոն բնույթ կրող նախաձեռնություն է, որը երկար կյանք չի ունենա.. «Արտախորհրդարանական ուժերի պալատը թիթեռի կյանք կունենա»:
Հայկ Սահակյանն էլ ավելացրեց. «Ունենք ռուսահպատակ Ազգային ժողով. մեկը չեկիստ է, մյուսն էլ՝ ամբողջ մեր ռազմավարական օբյեկտները հանձնել է Ռուսաստանին»: