Sunday, 19 09 2021
12:00
Գիտնականները ստեղծել են գունափոխվող արհեստական ​​կաշի
Այսօր փակ կլինի Շորժա գյուղից դեպի Սեւանա թերակղզի տանող ճանապարհահատվածը
COVID-19. Հայաստանում հաստատվել է վարակվելու 507, առողջացման 489, մահվան 14 նոր դեպք
Կարենիս գյուղում տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել
Գյումրու «Մուշ» թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում. Պապիկյան
Շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ
Հայաստանը չպետք է կանգնի մերժված երկրների հետ մի շարքում՝ լինելով  միակ ժողովրդավարական երկիրը այդ խայտառակ պետությունների մեջ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Այո, շատ գեներալներ դավաճանել են, դա իրականություն է, և քննիչ հանձնաժողովը դա պետք է փաստերով ներկայացնի
10:09
Բրիթնի Սփիրսը հայտարարել է նշանադրության մասին
Ինչ սպասել նոր իրավապահ մարմնից՝ Հակակոռուպցիոն կոմիտեից
09:45
Ջասթին Բիբերը՝ «Տարվա կատարող»․ MTV Video Music Awards
09:30
Ռեփեր Lil Nas X-ը նվաճել է MTV Video Music Awards 2021-ի գլխավոր մրցանակը
09:15
Գիտնականները պարզել են, թե որքան է եղել Միքելանջելոյի հասակը
Հաագայի դատարան դիմելուն զուգահեռ պետք է նաև քաղաքական աշխատանք, անհապաղ դիմել ՄԱԿ ԱԽ ու ԵԱՀԿ
00:00
Սննդաբանը նշել է սալորաչրի առավելությունները կանանց համար
Ավանդական մատաղ-հարիսայի նախապատրաստումը՝ նվիրված Մուսալեռան հերոսամարտին
23:45
Չինաստանը հայտարարել է իրական մարտական ռեժիմով ​​զորավարժությունների մասին
23:30
Սննդաբանները նշել են այն մթերքները, որոնք կարող են հանգեցնել ուշագնացության և տկարամտության
Մյասնիկովը զգուշացրել է, որ ուղեղի կաթվածով հիվանդները չպետք է խմեն զարկերակային ճնշումն իջեցնող դեղամիջոցներ
ՌԴ ՊՆ-ն հաստատել է․ ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը
22:45
Թալիբները հայտնել են, որ Աֆղանստանում աղջիկները շուտով կվերադառնան դպրոց
Վրաստանում բժիշկների 58%-ն ամբողջությամբ պատվաստվել է
Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում մեկնարկել է 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը․ պատգամավոր
Կապան-Գորիս այլընտրանքային երթուղու 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Կարգավիճակի հարցը առաջնային պլան մղելը բերում է պատային իրավիճակի, որը ունեցել ենք 30 տարի շարունակ
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիան պատգամավորական մանդատից կզրկվի՝ իր դիմումի համաձայն
1998-ից է սկսվել այս կործանարար, ողբերգական հեքիաթի սկիզբը Քոչարյանի չար ձեռքով
Անկախությունը պետք է նշենք. զուսպ, համեստ, բայց պատշաճ կերպով պետք է նշենք

Հայտնաբերվել է դի՝ ծառից կախված վիճակում. ՔԿ

2021թ. հուլիսի 1-ին` ժամը 09:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Պուշկինյան ոլորաններում ծառից կախված դի կա, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող Պուշկինյան լեռնանցքի հին ավտոճանապարհի 3-րդ ոլորանում հայտնաբերել «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենա` բեռնախցիկը բացված վիճակում, իսկ ավտոմեքենայից շուրջ 25 մետր հեռավորության վրա՝ անտառում՝ տղամարդու դի՝ ավտոմեքենայի ամրագոտու միջոցով ծառից կախված վիճակում:

Նյութերով նախապատրաստման ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, որը հանդիսանում է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ ծնված 1988թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում