Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀՀ նախագահը մասնակցել է «Հավասարության սերունդ» ֆորումի «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց եղանակով մասնակցել է Փարիզում հունիսի 30-ից հուլիսի 2-ն անցկացվող գենդերային հավասարության և կանանց իրավունքներին նվիրված «Հավասարության սերունդ» միջազգային ֆորումի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին և հանդես եկել ելույթով:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական և նորարարական զարգացման հնարավորություններին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև կանանց ներգրավվածությանը՝ նշելով, որ բուհերի տեխնոլոգիական ֆակուլտետներում, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում կանանց ներգրվվածությունը բավականին մեծ է. «Մենք շատ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կապված են բարձր տեխնոլոգիաների հետ: Դրանցից մեկը կոչվում է ԹՈւՄՈ, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նախաձեռնություն է և երիտասարդ սերնդին ծրագրավորման, բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնական գիտելիքներ է տալիս: ԹՈՒՄՈ կենտրոններ կան ոչ միայն Հայաստանում, այլև արդեն Փարիզում, Բեռլինում, և դիտարկվում են նաև այլ վայրեր»:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը: «Աշխարհը փոխվում է, փոխվում է շատ կտրուկ ու շատ արագ: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք նախաձեռնել ենք ATOM ծրագիրը,-նշել է նախագահը:- Այս նախագծով փորձում ենք Հայաստան բերել արհեստական բանականության ոլորտում գործով բարձրակարգ ընկերությունների՝ ստեղծելու համատեղ վենչուրային ձեռնարկություններ»:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ հյուրընկալելու է միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը, որի հիմնական թեմաներից մեկը նույնպես նվիրված է տեխնոլոգիական զարգացման խնդիրներին: Նա «Հավասարության սերունդ» ֆորումի մասնակիցներին ևս հրավիրել է մասնակցել «Մտքերի գագաթնաժողով»-ին:

«Հավասարության սերունդ» ֆորումը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի (UN Women), ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ և միտված է պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության խթանմանը՝ Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի և դրա շրջանակներում ընդունված՝ Պեկինի հռչակագրի 25-րդ տարեդարձի համատեքստում։ Հայաստանը 2020 թվականին, Ֆինլանդիայի և Թունիսի հետ միասին, ընտրվել էր «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր։

Համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը, Ֆինլանդիայի վարչապետ Սանա Մարինը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը,ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկան, ԱՄՆ նախկին պետքարտուղար, կանանց իրավունքների պաշտպան Հիլարի Քլինթոնը և այլք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում