Sunday, 19 09 2021
Կարենիս գյուղում տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել
Գյումրու «Մուշ» թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում. Պապիկյան
Շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ
Հայաստանը չպետք է կանգնի մերժված երկրների հետ մի շարքում՝ լինելով  միակ ժողովրդավարական երկիրը այդ խայտառակ պետությունների մեջ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Այո, շատ գեներալներ դավաճանել են, դա իրականություն է, և քննիչ հանձնաժողովը դա պետք է փաստերով ներկայացնի
10:09
Բրիթնի Սփիրսը հայտարարել է նշանադրության մասին
Ինչ սպասել նոր իրավապահ մարմնից՝ Հակակոռուպցիոն կոմիտեից
09:45
Ջասթին Բիբերը՝ «Տարվա կատարող»․ MTV Video Music Awards
09:30
Ռեփեր Lil Nas X-ը նվաճել է MTV Video Music Awards 2021-ի գլխավոր մրցանակը
09:15
Գիտնականները պարզել են, թե որքան է եղել Միքելանջելոյի հասակը
Հաագայի դատարան դիմելուն զուգահեռ պետք է նաև քաղաքական աշխատանք, անհապաղ դիմել ՄԱԿ ԱԽ ու ԵԱՀԿ
00:00
Սննդաբանը նշել է սալորաչրի առավելությունները կանանց համար
Ավանդական մատաղ-հարիսայի նախապատրաստումը՝ նվիրված Մուսալեռան հերոսամարտին
23:45
Չինաստանը հայտարարել է իրական մարտական ռեժիմով ​​զորավարժությունների մասին
23:30
Սննդաբանները նշել են այն մթերքները, որոնք կարող են հանգեցնել ուշագնացության և տկարամտության
Մյասնիկովը զգուշացրել է, որ ուղեղի կաթվածով հիվանդները չպետք է խմեն զարկերակային ճնշումն իջեցնող դեղամիջոցներ
ՌԴ ՊՆ-ն հաստատել է․ ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը
22:45
Թալիբները հայտնել են, որ Աֆղանստանում աղջիկները շուտով կվերադառնան դպրոց
Վրաստանում բժիշկների 58%-ն ամբողջությամբ պատվաստվել է
Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում մեկնարկել է 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը․ պատգամավոր
Կապան-Գորիս այլընտրանքային երթուղու 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Կարգավիճակի հարցը առաջնային պլան մղելը բերում է պատային իրավիճակի, որը ունեցել ենք 30 տարի շարունակ
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիան պատգամավորական մանդատից կզրկվի՝ իր դիմումի համաձայն
1998-ից է սկսվել այս կործանարար, ողբերգական հեքիաթի սկիզբը Քոչարյանի չար ձեռքով
Անկախությունը պետք է նշենք. զուսպ, համեստ, բայց պատշաճ կերպով պետք է նշենք
Սա ինչ գնալու և մնալու առևտուր է․ սեփական տնից չեն գնում․ Ռուբեն Բաբայան
21:07
Բժիշկը հեռախոսով խոսելիս նիհարելու միջոց է նշել
Մեղրիի միջանցքի հույսով Ալիևը կդիմի նոր սադրանքների. այդ «հույսի» համահեղինակ Քոչարյանը պետք է դիրքորոշում հայտնի

Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Ի պատասխան Չարչյանի փաստաբանների այն հայտարարությանը, որ նախաքննությունն ավարտելու պայմաններում որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, ՀՔԾ-ից հայտնեցին, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվում է նրա պատշաճ վարքագիծը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում ապահովելու համար:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում