Sunday, 19 09 2021
Կարենիս գյուղում տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել
Գյումրու «Մուշ» թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում. Պապիկյան
Շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ
Հայաստանը չպետք է կանգնի մերժված երկրների հետ մի շարքում՝ լինելով  միակ ժողովրդավարական երկիրը այդ խայտառակ պետությունների մեջ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Այո, շատ գեներալներ դավաճանել են, դա իրականություն է, և քննիչ հանձնաժողովը դա պետք է փաստերով ներկայացնի
10:09
Բրիթնի Սփիրսը հայտարարել է նշանադրության մասին
Ինչ սպասել նոր իրավապահ մարմնից՝ Հակակոռուպցիոն կոմիտեից
09:45
Ջասթին Բիբերը՝ «Տարվա կատարող»․ MTV Video Music Awards
09:30
Ռեփեր Lil Nas X-ը նվաճել է MTV Video Music Awards 2021-ի գլխավոր մրցանակը
09:15
Գիտնականները պարզել են, թե որքան է եղել Միքելանջելոյի հասակը
Հաագայի դատարան դիմելուն զուգահեռ պետք է նաև քաղաքական աշխատանք, անհապաղ դիմել ՄԱԿ ԱԽ ու ԵԱՀԿ
00:00
Սննդաբանը նշել է սալորաչրի առավելությունները կանանց համար
Ավանդական մատաղ-հարիսայի նախապատրաստումը՝ նվիրված Մուսալեռան հերոսամարտին
23:45
Չինաստանը հայտարարել է իրական մարտական ռեժիմով ​​զորավարժությունների մասին
23:30
Սննդաբանները նշել են այն մթերքները, որոնք կարող են հանգեցնել ուշագնացության և տկարամտության
Մյասնիկովը զգուշացրել է, որ ուղեղի կաթվածով հիվանդները չպետք է խմեն զարկերակային ճնշումն իջեցնող դեղամիջոցներ
ՌԴ ՊՆ-ն հաստատել է․ ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը
22:45
Թալիբները հայտնել են, որ Աֆղանստանում աղջիկները շուտով կվերադառնան դպրոց
Վրաստանում բժիշկների 58%-ն ամբողջությամբ պատվաստվել է
Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում մեկնարկել է 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը․ պատգամավոր
Կապան-Գորիս այլընտրանքային երթուղու 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Կարգավիճակի հարցը առաջնային պլան մղելը բերում է պատային իրավիճակի, որը ունեցել ենք 30 տարի շարունակ
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիան պատգամավորական մանդատից կզրկվի՝ իր դիմումի համաձայն
1998-ից է սկսվել այս կործանարար, ողբերգական հեքիաթի սկիզբը Քոչարյանի չար ձեռքով
Անկախությունը պետք է նշենք. զուսպ, համեստ, բայց պատշաճ կերպով պետք է նշենք
Սա ինչ գնալու և մնալու առևտուր է․ սեփական տնից չեն գնում․ Ռուբեն Բաբայան
21:07
Բժիշկը հեռախոսով խոսելիս նիհարելու միջոց է նշել
Մեղրիի միջանցքի հույսով Ալիևը կդիմի նոր սադրանքների. այդ «հույսի» համահեղինակ Քոչարյանը պետք է դիրքորոշում հայտնի

Մալաթիա-Սեբաստիայի ընտրողներին կաշառք տալու փաստով քննված քրգործի նախաքննությունն ավարտվել է

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` համատիրության կառավարիչ Վ.Վ.-ն նույն համատիրության հաշվապահ Շ.Դ.-ի օժանդակությամբ ընտրողներին տվել է կաշառք:

ՀՔԾ-ից մանրամասնում են, որ Վ.Վ.-ն 2021 թվականի հունիսի 5-ին հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկին և նրան տվել 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Շ.Դ.-ն, իր հերթին, ընտրողի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակել է Վ.Վ.-ին և պատրաստակամություն հայտնել հանդիպել ու նույն հարցի շուրջ զրուցել ընտրողի կնոջ հետ:

Ըստ աղբյուրի, ընտրողին տրված՝ կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է վերջինիս մոտից:

Բացի այդ, Վ.Վ.-ն Շ.Դ.-ի օժանդակությամբ 2021 թվականի հունիսի 5-ին կաշառք է առաջարկել նույն վարչական շրջանի մեկ այլ բնակչի: Շ.Դ.-ի խորհրդով Վ.Վ.-ն հանդիպել է հիշյալ ընտրողի հետ և վերջինիս առաջարկել 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ ընտրությանը մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, սակայն ընտրողը հրաժարվել է կողմ քվեարկել նշված դաշինքի օգտին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Շ.Դ.-ին` 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում