Մենք երախտապարտ կլինենք, որ մտավորականների այսպիսի մեծ խմբին չեն արհամարհի։ Մեզ համար դժվար կլինի մեր հետագա աշխատանքը, եթե արհամարհված լինենք։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԵՊԲՀ դասախոս Սամվել Սահակյանը։
Նշենք, որ այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունն է։ Դատարանի բակում են նաև բժիշկները՝ սպիտակ համազգեստով։
Սամվել Սահակյանը հույս հայտնեց, որ բժիշկներին կլսեն և կաջակցեն նրանց Արմեն Չարչյանին ազատ արձակելու հարցում։