Լավ է թե վատ, այս իշխանությունները հասարակության սպասելիքները արդարացրել են: ՀՀ երեք նախագահները ունեն 60-70 տոկոս անտիռեյտինգ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակի պատգամավորության թեկնածու Լևոն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այն ուժերը, որոնք պայքարում էին իշխանության դեմ, փաստացի պայքարեցին եվ հաղթեցին Ծառուկյանին ու Մարուքյանին:
Լևոն Մարտիրոսյանը այս խորհրդարանի կարճ կյանք ունենալու մասին կանխատեսումների իրականություն դառնալը ողբերգություն չի համարում: