Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ու Անկարան շարունակելու են համակարգված աշխատել հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ: Ո՞վ էր կասկածել այդ աշխատանքի հեռանկարին, կամ ո՞վ էր կասկած առաջացրել «համակարգվածության» խախտման առնչությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ: