Tuesday, 23 04 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան

Ալիևի հաշվարկը պետք էր խեղդել օրորոցում, ոչ թե լուռ մասնակցել դրան

Հայկական համացանցում ստորագրահավաք է՝ ընդդեմ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումը Բաքվում անցկացնելու: Բաքվում է տեղի ունենալու Իսպանիա-Շվեյցարիա հանդիպումը: Ստորագրահավաքի նախաձեռնության հարցում աշխույժ մասնակցություն է ունեցել նաև ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Բաքուն Եվրոպայի 2020 թվականի առաջնության քաղաքների ցանկում ընդգրկվեց տարիներ առաջ, երբ Միշել Պլատինիի գլխավորած ՈՒԵՖԱ-ն որոշեց Եվրոպայի առաջնությունների 60-ամյա հոբելյանի առիթով առաջնությունը կազմակերպել անսովոր ձևաչափով՝ ոչ թե մեկ երկրում, այլ Եվրոպայում ընդհանրապես՝ տարբեր երկրների քաղաքներում: Եվ ահա, Բաքուն ընդգրկվեց «Եվրոպայի քաղաքների» շարքում:

Ի դեպ, տարիներ անց Պլատինին հեռացվեց ՈՒԵՖԱ նախագահի պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալների պատճառով: Բաքվի այդ գործողությունները անկասկած Ալիևի այն PR արշավի մաս էին, որի շրջանակում գրեթե նույն ժամանակահատվածում Ադրբեջանը «վերցրեց» կամ ուղղակի գնեց Եվրոպայի Լիգայի 2019 թվականի եզրափակիչ խաղի անցկացման վայրի իրավունքը, Եվրոպական օլիմպիադա կոչված մարզական մառազմատիկ միջոցառման իրավունքը, Ֆորմուլա 1-ի իրավունք, արվեց ամեն ինչ Եվրատեսիլում հաղթող ունենալու և անցկացման իրավունք ձեռք բերելու համար: Այդ ամենն Ալիևի համար ուներ ոչ միայն այսպես ասած բարոյա-քարոզչական նշանակություն: Ալիևը փորձում էր ձևավորել «քաղաքակրթական ընդհանրության» որոշակի «պլատֆորմ», հետագա պատերազմական վայրի նկրտումները այսպես ասած կանխավ, «ավանսով» հավասարակշռելու համար: Այլ կերպ ասած, Ալիևի համար այդ ամենն ուներ շատ հստակ քաղաքական և ռազմա-քաղաքական հաշվարկի իմաստ և նշանակություն: Այդ քաղաքականությանը համահայկական ներուժով ընդդիմանալ պետք էր դեռևս հենց սկզբից, «օրորոցում» խեղդելու համար, ոչ թե այժմ, երբ Բաքվում անցկացվել են Եվրո 2020-ի համար նախատեսված բոլոր խաղերն ու հուլիսի 2-ին էլ կլինի վերջինը, երբ ակնառու է, որ անգամ այդ վերջինի անցկացումը հնարավոր չէ խոչընդոտել:

Ալիևի հաշվարկներին պետք էր հակադրվել ամենասկզբից, ընդ որում նախապես տեղեկանալով նրա մտադրությունների մասին և սկսելով աշխատանքը մինչև ֆորմալացումը:Բայց, համահայկական ներուժը ոչ միայն չի օգտագործվել Ադրբեջանի այդ հաշվարկները խառնելու համար, այլ հակառակը՝ Հայաստանի հանրապետությունն իր մարզական պատվիրակությամբ պաշտոնապես մասնակցել է դրանցից մեկին, այդ եվրոպական օլիմպիադա կոչվածին, այդպիսով ըստ էության լեգիտիմություն հաղորդելով Ալիևի արշավին: Դա տեղի ունեցավ 2015 թվականին, երբ դրա անթույլատրելիության մասին գրում էր միայն տողերիս հեղինակն ու մեկ-երկու այլ հեղինակ, իսկ մնացյալ Հայաստանի գրեթե լռության պայմաններում կայացվում էր մի ձեռքով սահմանին իրավիճակը կիսապատերազմականի հասցրած, մյուս ձեռքով «օլիմպիական դրոշներ» ծածանող Ալիևի միջոցառմանը մասնակցելու որոշումը: Ընդ որում, ամենից առանցքայինն այն է, որ Ալիևն անգամ այդ ժամանակ խաղաղ չէր, նա գրեթե ամեն շաբաթ դիմում էր ավելի ու ավելի խոշոր սադրանքների, դրա հետևանքով սպանելով հայ զինվորների և խաղաղ բնակիչների: Մարդիկ, ուժեր, որոնք այսօր բարձրացել են ռազմա-հայրենասիրական բարձր ամբիոններ, այն ժամանակ լուռ կայացնում էին նույն Բաքվի փաստացի PR-ին մասնակցելու որոշումներ, կամ լռությամբ լեգիտիմացնում էին այդ որոշումները: Ըստ այդմ, հիմա պետք չէ «բռունցքներ թափ տալ» Եվրո 2020-ի Բաքվում անցկացվելիք վերջին խաղի դեմ, որքան էլ այդ ամենը լինի ամենայն անկեղծությամբ: Կամ, դա գոնե պետք է լինի մի կայուն և հաստատուն, զգոն դիրքավորման առաջին քայլ, որպեսզի Ալիևը հետագայում ևս չկարողանա «քաղաքակրթություն» գնել՝ Հայաստանի և Արցախի հանդեպ հին ու նոր վայրենությունները բալանսավորելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում