Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Բարդ իրավիճակ է. գլխավոր մոդերատոր Ռուսաստանը գտնում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի ավելի ուշ»

Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձի ապահովումն իրենց բնակավայրեր, բնակչության կենսագործունեության համար կայուն անվտանգ միջավայրի ապահովումը մնում են պետական քաղաքականության առաջնահերթությունները,  Արցախի Ազգային ժողովում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանն ԱԺ նիստում ներկայացրել է Արցախի նախագահի 2020-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2021-ի ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդումը:

https://www.1in.am/assets/uploads/2021/06/00-364.jpg

Քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի  խոսքերով՝ Արցախի նախագահը առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Արցախի արտաքին գործերի նախարարը, իսկ նախընտրական շրջանում նաև հայաստանյան քաղաքական ուժերը․ «Ընդհանուր առմամբ արտառոց ոչինչ չկա այդ հայտարարության մեջ։ Խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը մինչև 2020 թվականի 44 -օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղն առանձնացնում էր այն տարածքներից, որոնք իրենք համարում էին օկուպացված ու Ադրբեջանին վերադարձնելու ենթակա։ Այսինքն՝ ամբողջ խնդիրը դիտարկվում էր այնպես, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով կամ  ինչպես մադրիդյան սկզբունքներով էր ձևակերպված՝ հանրաքվեի կամ այլ մեխանիզմի  միջոցով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ միջազգային հանրության համար բուն Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները առանձնացվում էին և այս առումով Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում․ «Սա բանակցությունների առարկա պետք է լինի՝ այն ժամանակ, երբ մեկնարկեն քաղաքական քննարկումներ։ Ես չեմ կարծում, թե Արցախի նախագահը նկատի է ունեցել, որ վաղը կամ մյուս օրը այդ հարցը պետք է լուծվի, բայց պետք է լինի Արցախի իշխանությունների ու Արցախի քաղաքական կուսակցությունների օրակարգում՝ այն առումով, որ ինքնորոշվողը, Ադրբեջանից առանձնացողը հայ բնակչությունն է։ Միջազգային ընկալումը միշտ եղել է այնպես, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է իրացնեն իրենց ինքնորոշման իրավունքը։ Իսկ այդ ինքնորոշման իրավունքի իրացման տարածքը առնվազն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 4400 քառակուսի կիլոմետր տարածքն է, որի մի մասն այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Մնում է՝ մտածել, քննարկել, թե հարցը երբ է ակտուալ դառնալու, երբ է վերականգնվելու դիվանագիտական դիսկուրսն այս ուղղությամբ»։

Վահրամ Աթանեսյանի խոսքերով՝ այժմ բարդ իրավիճակ է, քանի որ ռուսական կողմը  նշում է, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկվի ավելի ուշ, ավելի հանգիստ պայմաններում՝ երբ երկու ժողովուրդները պատրաստ կլինեն դրան և երբ ստեղծված կլինեն տնտեսական ու այլ նախադրյալներ, որոնք կարող են խաղաղ բանակցությունների համար հիմք հանդիսանալ։

Մեր այն դիտարկմանը, որ այս պահին թե՛ համաշխարհային  թե՛ տարածաշրջանային իրավիճակը դա թույլ չի տալիս, Վ․ Աթանեսյանը   պատասխանեց․ «Թույլ տալ-չտալու խնդիր չէ։ Այսօր Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկումները դեռևս հնարավորություն չեն տալիս, որպեսզի քննարկվի կարգավիճակի ու ինքնորոշվող տարածքի վերականգնման հարցը։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ քննարկում են  կոմունիկացիաների վերաբացման, տնտեսական հնարավոր համագործկացության հետ կապված հարցեր, որոնք դիտարկվում են որպես հիմք բուն քաղաքական կարգավորման  հասնելու համար։ Համենայնդեպս այսօրվա իրավիճակի գլխավոր մոդերատորը, որ Ռուսաստանն է՝ այդպես է տեսնում հարցը։ Կարծես թե վերջին շրջանում արևմտյան համանախագահները՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները կիսում են Ռուսաստանի այդ մոտեցումը։ Համենայնդեպս  իմ տպավորությունն այնպիսին է, որ հունիսի 16-ին Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո արևմտյան համանախագահությունը, որ մինչ այս ակտիվ խոսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու այլ հարցերի մասին՝ կարծես այդ հարցերի քննարկման իրավասությունը վերապահել է Ռուսաստանին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում