Saturday, 23 10 2021
Ջերմուկում մեծ ծավալի աշխատանքներ են մեկնարկել. Պապիկյանը մանրամասներ է հայտնում
Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան մոտ 90 մետր գլորվել է ձորը. կա տուժած
Սաակաշվիլին բանտում ենթարկվել է արյան փոխներարկման
Քոչարյանը առաջինը թույլ տվեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի մուտքը Հայաստան․ ճնշմամբ հասան նրան, որ նախկին ընկերությունը դուրս մղվեց
10:24
Պուտինն ու Բեննեթը քննարկել են ՌԴ-Իսրայել ապագա հարաբերությունները
Մեր կրթական համակարգը վերջին 20 տարում մեզ սովորեցրել է էգոիզմ՝ սովորիր, լավ ապրիր, երկիրը երկրորդական է
Իշխանությունը չի թաքցնում իր նպատակներն ու ոգևորությունը․ «Փաստ»
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը
Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կթանկանան. «Ժողովուրդ»
Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման. «Փաստ»
09:30
Ուղիղ. Մտքերի հայկական գագաթնաժողովը
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հայկական պետականության «լիկվիդացիայի» չբավարարված շահառուները
Նիկոլ Փաշինյանի հույսը նախկիններն են․ «Հրապարակ»
Ազդակներն այնքան էլ դրական չեն. «Հրապարակ»
ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի. «Ժողովուրդ»
ԱԺ նախկին պատգամավորին պատահական չեն հիշել. «Ժողովուրդ»
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
01:00
Գրիպով եւ COVID-ով միաժամանակյա վարակման առաջին դեպքն Է հայտնաբերվել Է Սեւաստոպոլում
Երեւանում իրար են բախվել «Toyota»-ն եւ մոտոցիկլետը. վերջինը կողաշրջվել է
Հայտնաբերվել են դիմակ չկրող վարորդներ ու ուղևորներ
Կոչ եմ անում նախարարությանը՝ թույլ տալ, որ այդ խումբը նույնպես պատվաստվի, ես աղջկաս էլ կպատվաստեմ. Թորոսյան
Մութ ամպեր՝ Ճամբարակ համայնքի ղեկավարի գլխին. նա կասկածվում է մի շարք պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ
«Թեման համարում եմ փակված». Թաթոյանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարին
Դենդրոպարկի տարածքը կվերադարձվի նախկին տեսքին և կշահագործվի ըստ նպատակի․ Ռոմանոս Պետրոսյան
ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը սկսել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից Bayraktar TB2 գնելու գործընթացը. Ստյոպա Սաֆարյան
Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր․ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Աթենքում
Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը մարդու առողջության վրա

Անխուսափելի ապամոնտաժում. Եվրամիության հանձնակատարը ռեգիոնում ու Հայաստանում

Ռեգիոնալ այցի շրջանակում հուլիսի 8-ին Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին: Վարհեի այցի նպատակը ռեգիոնի կայունությանն ու կանխատեսելիությանը նպաստելն է, այդ հարցում Եվրամիության շահագրգռությունը և պատրաստակամությունը հավաստելը: Եվրահանձնակատարի ռեգիոնալ այցը տեղի է ունենում մի բավականին առանձննահատուկ իրողության ֆոնին: Խոսքը Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի և դրան հաջորդած հետպատերազմական բարդ իրադրության մասին չէ միայն: Առանձնահատուկ հանգամանքը այն է, որ նաև հենց այդ իրողությունների ֆոնին կա Բելառուսի որոշումը Արևելյան գործընկերության ծրագրից դուրս գալու մասին: Իսկ եվրոպական հարևանության քաղաքականության գործում Արևելյան Գործընկերության ծրագիրը ուներ առաջնային նշանակություն, որը ներառում է նաև Կովկասի երեք երկրները: Այդ ծրագիրը ինչպես հայտնի է վերաբերում է հետխորհրդային երեք պետությունների, որոնց շարքում բացի կովկասյան եռյակից, նաև Ուկրաինան է, Մոլդովան, Բելառուսը:

Ինչպես հայտնի է, Հայաստանը հենց այդ շրջանակում է, որ 2017-ի նոյեմբերին կնքեց ԵՄ հետ համապարփակ գործակցության համաձայնագիրը, որը վավերացման արարողակարգերը անցնելուց հետո ամբողջապես ուժի մեջ մտավ 2021-ի մարտի 1-ից: Արևելյան Գործընկերության ծրագիրը եվրոպական հարևանության ու ընդլայնման քաղաքականության առանցքային գործիքն ու ձևաչափն է, որը իհարկե ճգնաժամում է վաղուց, արդեն մի քանի տարի, գտնվելով ըստ էության եթե ոչ սառեցված, ապա առնվազն գոլ վիճակում: Բայց, եթե Բելառուսը հայտարարում է դրանից դուրս գալու մասին, այստեղ արդեն ընդհանրապես առաջանում է ծրագրի հետագա չճակատագրի, ամբողջության և գոյության հարց: Ահա այդ համատեքստում է, որ հարևանության ու ընդլայնման հարցերի եվրահանձնակատարի կովկասյան ռեգիոնալ այցը ստանում է յուրահատուկ տողատակ, հաշվի առնելով և այն, որ Բելառուսի որոշման հանդեպ ԵՄ վերաբերմունքից թերևս կախված է լինելու այն, թե ինչպես կվարվի նաև Ալիևը, որը Եվրամիության հետ ունի խնդիրներ լայն իմաստով, և հետպատերազմական իրողության պայմաններում էլ հայ ռազմագերիների և Արցախի հարցի հետագա կարգավորման հարցերի շուրջ ԵՄ դիրքորոշումների իմաստով:

Եթե Լուկաշենկոյի շանտաժը անցնի, ինչպես առիթ եմ ունեցել անդրադառնալ դեռ օրեր առաջ, ապա անկասկած է, որ շանտաժի է դիմելու նաև Ալիևը: Ըստ ամենայնի, Եվրամիությանը հարկ է պարզապես ձեռնամուխ լինել Արևելյան գործընկերության ծրագրի ապամոնտաժման՝ վերակազմակերպման տրամաբանությամբ:

Ակնառու է, որ այդ ծրագիրը այլևս գործունակ չէ, առնվազն այն տեսքով, ինչով ստեղծվել էր, և այն նպատակների ու գործընթացների տրամաբանությամբ, որ կար հիմքում: Ըստ այդմ, ծրագրի լուծարումը՝ որևէ սահուն ճանապարհով, կլինի թերևս լավագույն որոշումը, դրա փոխարեն հարևանության երկրներին առաջարկելով առավել գործնական կամ կոմպակտ, կամ պարզապես անհատական գործակցության ձևաչափեր և մոտեցումներ: Արևելյան Գործընկերության ծրագիրը ինքնախաբեություն է նաև այն իմաստով, որ՝ ոչ միայն ծրագրի անդամ երկրների շրջանակը թեկուզ նվազագույն աստիճանով միատարր չէ, կամ ամբողջական չէ, այլ նաև ծրագրի «տեր» երկրների շրջանակը, այսինքն Եվրամիությունն ինքը: Ըստ այդմ, Եվրահանձնակատարի ռեգիոնալ այցի համատեքստում միակ հանգամանքը, որ կարող է արժանանալ իրատեսական, գործնական ու առարկայական քննարկման, պետք է, կամ կարող է լինել հենց ԱլԳ ծրագրի ապամոնտաժումն ու վերափոխումը որևէ այլ, ավելի իրատեսական ձևաչափի: Դա էական նշանակություն ունի թե եվրոպական քաղաքականության արդյունավետության, թե ընդհուպ եվրոպական քաղաքականության հեղինակության համար, այն երկրների հանրությունների շրջանում, որոնք դիտվում են հարևանության գործընկերներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում