Տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 8–ին կժամանի Հայաստան՝ երկօրյա այցով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ այցի նպատակն է վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը և կանխատեսելիությունը։