Պորտուգալիայի իշխանությունները ժամը 23։00-ից մինչև 05։00-ն պարետային ժամ են սահմանում կորոնավիրուսով վարակման բարձր մակարդակ ունեցող քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Լիսաբոնում։ Այս մասին հայտնում է Publico-ն։
Գիշերային տեղաշարժի արգելքը կգործի ռիսկի բարձր մակարդակով 45 քաղաքներում։
Առողջապահական ոլորտի պատասխանտուները դժվարանում են հայտնել, թե պանդեմիան գտնվում է հսկողության տակ։
Նշվում է, որ Պորտուգալիայում գրանցվել է փետրվարից ի վեր վարակման օրական դեպքերի առավելագույն քանակ՝ ավելի քան 2000 դեպք, հիմնականում Լիսաբոնում և Տեժու հովտի շրջանում։