Saturday, 23 10 2021
Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ
Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ
Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո քաղաքականության մեջ էլ չեմ լինի․ Դիանա Գասպարյան
Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ սահմանազատման գծի մոտակայքում
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի
11:50
Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Ալ-Քաիդայի առաջնորդներից մեկին
Տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ
Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել սփյուռքի աջակցությունն Արցախին
1962 նոր դեպք, 31. մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Ջերմուկում մեծ ծավալի աշխատանքներ են մեկնարկել. Պապիկյանը մանրամասներ է հայտնում
Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան մոտ 90 մետր գլորվել է ձորը. կա տուժած
Սաակաշվիլին բանտում ենթարկվել է արյան փոխներարկման
Քոչարյանը առաջինը թույլ տվեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի մուտքը Հայաստան․ ճնշմամբ հասան նրան, որ նախկին ընկերությունը դուրս մղվեց
10:24
Պուտինն ու Բեննեթը քննարկել են ՌԴ-Իսրայել ապագա հարաբերությունները
Մեր կրթական համակարգը վերջին 20 տարում մեզ սովորեցրել է էգոիզմ՝ սովորիր, լավ ապրիր, երկիրը երկրորդական է
Իշխանությունը չի թաքցնում իր նպատակներն ու ոգևորությունը․ «Փաստ»
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը
Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կթանկանան. «Ժողովուրդ»
Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման. «Փաստ»
Ուղիղ. Մտքերի հայկական գագաթնաժողովը
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հայկական պետականության «լիկվիդացիայի» չբավարարված շահառուները
Նիկոլ Փաշինյանի հույսը նախկիններն են․ «Հրապարակ»
Ազդակներն այնքան էլ դրական չեն. «Հրապարակ»
ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի. «Ժողովուրդ»
ԱԺ նախկին պատգամավորին պատահական չեն հիշել. «Ժողովուրդ»
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
01:00
Գրիպով եւ COVID-ով միաժամանակյա վարակման առաջին դեպքն Է հայտնաբերվել Է Սեւաստոպոլում

Մեծ դիմադրություն՝ ապօրինի շինությունները ապամոնտաժելիս․ ովքեր են նրանք և որքանով է հետևողական քաղաքապետարանը

Մի քանի օր է Երևանի քաղաքապետարանը քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ ապամոնտաժում է Երևանի տարբեր վարչական շրջաններում կառուցված ապօրինի շինությունները։ Քաղաքապետարանը նախ սկսեց Աջափնյակ վարչական շրջանից, ապա նաև անցավ մյուս շրջաններին։ Երեկ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ նախօրեին ևս  շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դավթաշեն վարչական շրջանում։ Երևանի քաղաքապետարանի հրապարակած տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ այդ շինությունները ապամոնտաժելիս առկա է լինում բավական մեծ դիմադրություն, քանի որ մեծ թվով ոստիկաններ են հսկում գործընթացը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իսկապես քաղաքապետարանը ապօրինի շինությունները ապամոնտաժելիս մեծ դիմադրության է հանդիպում։  «Դիմադրողները հենց շինարարություն  իրականացրած անձինք են լինում, այդ շինարարությունների շահառուները, բայց դիմադրությունը վերջին օրերին  համեմատաբար թուլացել է, քանի որ օրինախախտ քաղաքացիները հասկացել են, որ դիմադրությունը իմաստ չունի։ Իսկ առաջին օրերին ավելի ագրեսիվ էին տրամադրված։ Բարեբախտաբար ոստիկանական ուժերը ևս մեծ օժանդակություն են ցուցաբերում»,-ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ավագանու վերջին նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ՝ բանդա, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ «Մի մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք։ Նաև մեր աշխատակիցների կյանքին վտանգ էր սպառնում։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ այդտեղ կարող էր մարդասպանություն տեղի ունենալ, որովհետև 40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, մեր 7-8 մեր աշխատակից ու 3 ոստիկան, ուղղակի հարձակվել են իրենց վրա։ Սա արդեն աբսուրդի է հասնում»,- նշել էր Հայկ Մարությանը։ Երեկ կարծես թե հենց այս հողի վրա դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Դանակահարվածն էլ՝ պաշտոնյա է։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ հաշվի առնելով հարցի առանձնահատկությունը քաղաքապետարանը պետք է գույքագրի ապօրինի շինությունները, որպեսզի ընտրողական մոտեցում չլինի և հանվեն բոլոր ապօրինի շինությունները։ Բացի դա՝ պետք է հարց դրվի, թե ով է ի վերջո թույլ տվել դրանք տեղադրել․«Այն պաշտոնատար անձիք, ովքեր պատասխանատու են եղել ապօրինի շինությունները թույլ չտալու, դրան տեղադրումները կանխելու համար, ինչու են թերացել իրենց աշխատանքում։ Նրանք ևս պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց իրավապաշտպանը։

Բացի դա, մեր զրուցակցի խոսքով, այս գործընթացը ամեն դեպքում փոքր ու միջին բիզնեսի հետ է կապված, ապամոնտաժվող ապօրինի շինություններից որոշները աշխատող են եղել, ապա պետք է քաղաքապետարանը նրանց այլընտրանք առաջարկեր․«Պետք է մոտեցումը չլինի միայն պատժողական, այլև պետք է գերակայի օրինականության միտումը և փորձ արվի նրանց տեղափոխել օրինականության դաշտ։ Պետք է պարզել նման առաջարկ եղել է, թե ոչ, այլընտրանք առաջարկվել է, թե ոչ։ Բացի դա պետք է նաև նրանց որոշակի ժամանակ տրվի այդ շինությունները ապամոնտաժելու համար։ Եթե այդ ժամանակում ապամոնտաժում չիրականացվի, նոր կիրառվեն ոստիկանական ուժ։ Այս դեպքում արդեն ապամոնտաժման համար ոչ մի խոչընդոտ չի կարող լինել»,-ասաց Սաքունցը։ Նկատենք, սակայն, որ օրերս քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել էր ապօրինի շինություն տեղադրողներին, կառուցողներին ժամանակ տրամադրելուն։ Քաղաքապետի դիտարկմամբ ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին իրենց ձեռքով կանխելու կամ վերացնելու ապօրինությունը: Ամեն դեպքւմ քաղաքապետը զգուշացրել էր, որ ևս մեկ հնարավորություն են տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: «Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,- զգուշացրել էր քաղաքապետը։

Իրավապաշտպանի խոսքով՝ անկախ ամեն ինչից գործընթացը պետք է մաքսիմում օբյեկտիվ ու արդարացի լինի, որպեսզի գործընթացի նկատմամբ կասկած չհարուցվի, որ կա ընտրողական մոտեցում․«Եթե շինությունները ապօրինի են, ապա, նորից եմ կրկնում, քաղաքապետարանի դիրքորոշումը ճիշտ է, պարզապես մարդկանց պետք է այլընտրանք առաջարկվի, քանի որ մարդիկ վերջիվերջո բիզնես են իրականացրել այդ տարածքներում։ Բայց մի հարց էլ կա՝ սա միայն քաղաքապետարանի գործառույթը չէ։ Եթե տնտեսվարողն ապօրինի տարածքում գործունեություն է իրականացրել, ապա հարկային մարմինները չէին կարող դրանից տեղյակ չլինել։ Սա միայն քաղաքապետարանի խնդիրը չէ։ Կառավարությունն էլ անելիք ունի»,-եզրափակեց Սաքունցը։

Երևանի քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ քաղաքապետարանը  իր գործողություններում հաստատակամ է: Հետևողականորեն գնալու են հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում