Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մինչև բազմազգ խաղաղապահներ չլինեն, հետ վերադառնալու մասին խոսելը հիմարություն է, ռուսները ամեն վայրկյան գալու են ծախեն ու փախչեն

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Մոսկվայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հնարավորությունը:

Նշվել է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում փախստականների, ներքին տեղահանված անձանց և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների վերաբերյալ: Քննարկվել են հրադադարի մասին 2020-ի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ժամանակավոր տեղահանվածների վերադարձի հարցերը:

Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց. «Ես տեղեկացված չեմ այդ քննարկումներից: Եթե քննարկվել է հարցը, որ փախստականները պետք է վերադառնան, օկուպացված տարածքները պետք է վերադարձնեն, իհարկե, դրական եմ վերաբերվում: Դա շատ դրական կլինի:

Մեր ակնկալիքն այն է, որ վերադառնանք մեր տարածքները, կոնկրետ ես վերադառնամ Շուշի, դա իմ երազանքն է: Դե մնացածն էլ իրենց հայրենի տները վերադառնան: Խոսքը ԼՂԻՄ-ի տարածքի վերադարձի մասին է, որից հետո ժողովուրդը կվերադառնա ու կբնակվի իր հողում»:

Նա նաև հավելեց, որ բացի ԼՂԻՄ տարածքից, խորհրդային շրջանում Շահումյան, Գետաշեն, Մանաշիդ բնակավայրերը ամբողջությամբ հայկական են եղել. «Այսօր դրանց մասին խոսք չկա: Եռակողմ հայտարարությունը ստորագրելու ժամանակ պետք է այդ հարցն էլ դնեին, որ Շահումյանը, Գետաշենը, Մանաշիդը հայկական են եղել: Այ այդ հարցը պետք է դրվեր, որ գոնե փոխանակում լիներ»:
Արծվիկ Սարգսյանը նշեց, որ Շուշիի բնակիչների թիվը 5-6 հազար է, որից 4034 բնակիչ արդեն Արցախում է, ևս 1600-ը Հայաստանում է, բայց գնում-գալիս են:
«Մարդիկ կացարանի խնդիր ունեն Արցախում: Այսինքն եթե կացարանի հարցը լուծվի, Հայաստանում գտնվող 1600 շուշեցիների 95 տոկոսը պոտենցիալ վերադարձող է»,-ասաց նա:

Իր հերթին «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ մի դրական ակնկալիք չունի Լավրովի և ՄԱԿ-ի հանձնակատարի հանդիպումից. «Լավրովը խոսելիս միշտ ասում է՝ փախստականները պետք է վերադառնան Ղարաբաղ և նրա շուրջ գտնվող տարածքներ, իսկ դա նշանակում է, որ նկատ ունի թուրքերին: Ռուսական լեքսիկոնով դա նշանակում է, որ եթե ուզում եք Ղարաբաղի հայերին վերադարձնեք, պետք է մտածեք նաև թուրքերին վերադարձնելու մասին: Այսինքն ավելի շուտ դա օգտագործում է Ամերիկային ճնշելու համար, որ իբր էստեղ կառավարողը մենք ենք, որ եթե խոսում եք փախստականների մասին, ուրեմն թուրքերն էլ պետք է վերադառնան Ղարաբաղ, Ստեփանակերտ և այլն: Ուզում է ասի՝ մի խառնվեք մեր գործերին»:

Նա ընդգծեց, որ այդ քննարկումներից ոչ մի լավ բան չի սպասում. «Լավրովից ինչպե՞ս կարելի է հայանպաստ բան սպասել: Դա անհնար բան է: Ես կարծում եմ, որ իրենք այնքան էլ հակված չեն, որ թուրքերը վերադառնան Ղարաբաղ, բայց ուզում են ասել, որ եթե դուք հայերի վերադառնալու մասին եք խոսում, ուրեմն թուրքերի մասին էլ պետք է խոսենք: Այսինքն քաղաքագիտական լեզվով Լավրովը ակնարկ է անում Ամերիկային, որ ավելի լավ է փակենք այդ թեման, ճիշտը թեման փակելն է»,-ասաց Լևոն Հայրյանը:

Հարցին, թե որևէ ակնկալիք չունի՞ նման քննարկումներից, Հայրյանը պատասխանեց. «Եթե հարցը ռուսական օրակարգի մեջ լինի, իմ ակնկալիքները միայն վատն են: Մինչև այնտեղ բազմազգ խաղաղապահներ չլինեն, հետ վերադառնալու մասին խոսելը հիմարություն է, ռուսները ամեն վայրկյան գալու են ծախեն ու փախչեն: Ռուսները կաշխատեն թուրքերից էլ քաղաքական իմաստով ինչ-որ մի բան պոկեն, նոր խոսեն փախստականների վերադարձի մասին: Կոնկրետ Լավրովի երեկվա հայտարարությունը զգուշացում է միջազգային ուժերին, որ այդպիսի դժվար գործի տակ չի կարելի մտնել: Նա ուզում է վախեցնել, որ դա բարդ հարց է, որ չամաչեր, կարող էր ասել՝ մենակ մենք կարող ենք այդ հարցը լուծել: Ռուսների դիրքորոշումը պարզ երևում է, եթե իրենց խաղը կեղտոտ չի, ինչո՞ւ չեն համաձայնում մեկ ուրիշ երկրի խաղաղապահ էլ գա: 100 անգամ ամերիկացիենրը, ֆրանսիացիները ակնարկել են, և անգամ պատերազմի ժամանակ առաջարկեցին սկանդինավյան խաղաղապահներ բերել: Եթե Ամերիկան ուզում է այստեղ կարգավորել հակամարտությունը, ռուսներն ուզում են կառավարել: Ռուսներն ուզում են իրենք կառավարեն, իրենք դնեն, իրենք վերցնեն, բայց դե իրենց ռեսուրսն էլ սպառվում է, թե մինչև երբ են մարդկանց ու ժողովուրդներին վնաս տալու, չեմ հասկանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում