Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԵՄ-ում սկսել են գործել COVID-վկայագրերը

Հուլիսի 1-ից ամբողջ ԵՄ տարածքում և Շենգենյան տարածքում սկսել են գործել թվային COVID-վկայագրեր: Նրանց հիմնական նպատակն է թեթևացնել համավարակի պայմաններում ճանապարհորդությունները, հատկապես ամառային արձակուրդների այս սեզոնին: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկատվությունը տարածել է Deutsche Welle գործակալությունը:

Եվրոպական վկայագրերը կլինեն երեք տեսակի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող, բացասական թեստի պատասխանը կամ հիվանդությունից ապաքինումը հավաստող:

Մարդիկ, որոնք վարակվել են կորոնավիրուսով, կկարողանան վկայագիրը ստանալ PCR-ի դրական պատասխանից առնվազն 11 օր անց: Այն ուժի մեջ կլինի 180 օրվա ընթացքում: Հակամարմինների թեստերը դեռ վկայագիրը ստանալու հիմք չեն հանդիսանում:

Վկայագրերը գործում են 31 երկրներում՝ Եվրամիության 27 երկրները, ինչպես նաև Իսլանդիայում, Լիխտեյնշտեյնում, Նորվեգիայում և Շվեյցարիայում:

Վկայագիրը հնարավոր է ձեռք բերել ինչպես թվային, այնպես էլ թղթային տարբերակով: Առաջին դեպքում, այն օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել առանձին հավելված: Յուրաքանչյուր ԵՄ կամ Շենգենյան երկիր դրա համար ստեղծում է իր սեփական ծրագիրը: Վկայագրի իսկությունը ստուգելու համար ստեղծվել է թվային համակարգ: Վկայագրի հիմնական տարրը QR կոդն է: Եվրահանձնաժողովը ստեղծել է պորտալ, որի միջոցով երկրները փոխանակում են բանալիները QR կոդերի իսկությունը ստուգելու համար:

Յուրաքանչյուր երկրի իշխանություն ինքը պետք է որոշի, թե կոնկրետ ով կստանա վկայագրերի ստուգման բանալիները:

Միայն ԵՄ ռեզիդենտները չեն, որոնք կարող են ստանալ այս վկայագրերը: Երրորդ երկրների քաղաքացիները նույնպես իրավունք ունեն վկայագիրը ստանալու, բայց դրա համար նրանք նախ և առաջ պետք է օրինականորեն մուտք գործեն ԵՄ: Սահմանին նրանք դրա հետ մեկտեղ տրամադրում են պատվաստման կամ տանը կատարած թեստի տեղեկանքը: Որ պնդումները ճանաչել՝ կախված է յուրաքանչյուր ԵՄ կամ Շենգենյան երկրների առանձին որոշումից:

COVID-վկայագրերը տրվում են ԵՄ տարածքում կատարված բոլոր պատվաստումների համար՝ անկախ դեղորայքից: Եվրամիությունում գրանցված բոլոր պատվաստանյութերն անպայման կճանաչվեն: Այժմ դրանք չորսն են՝ BioNTech/Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson: Եվրամիությունը կարող է նաև ճանաչել արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար նախատեսված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկված պատվաստանյութերը: Այս ցուցակում ներառված են հնդկական անալոգ AstraZeneca Covishield-ը, ինչպես նաև չինական Sinopharm-ը և Sinovac-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում