
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները Ելիսեյան պալատում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ակտիվացման և զարգացման, տարածաշրջանում ընթացող զարգացումների, տարածաշրջանում ԵՄ դերի և Սևծովյան անվտանգության հարցերը:
«Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են «Դիմիտրի Ամիլախվարիի ֆրանս-վրացական երկխոսության» վերսկսման հարցի մասին, որը երկու նախագահները ստորագրել են 2019 թվականի փետրվարին Փարիզում, որն ընդգրկում է Վրաստանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների հիմնական ասպեկտները և արտացոլում է այդ համագործակցության որակը և ինտենսիվությունը:
Վրաստանի նախագահը Էմանուել Մակրոնին տեղեկացրել է Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող ծանր մարդասիրական իրավիճակի, օկուպացիոն ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումների և մարդկանց առևանգումների մասին»,- նշում են նախագահի մամուլի ծառայությունից:
Նրանց խոսքերով՝ կողմերը քննարկել են նաև այս տարի Ֆրանսիա վրացական էմիգրացիայի 100-ամյակը նշելու հարցը:
Thank you for a very warm meeting @EmmanuelMacron. Always a pleasure to meet and talk about what we can do to make the Georgia-France relations deeper and stronger. pic.twitter.com/ZEyI6sqRbD
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) July 1, 2021