Հայաստանի ժողովրդավարացում նշանակում է Հայաստանի արդիականացում բոլոր ուղղություններով՝ բանակ, սպառազինություն, տեխնոլոգիաներ, տնտեսություն, էներգետիկա, արտաքին, ներքին քաղաքական և այլն։
Որքան ժողովրդավար լինի Հայաստանը, այնքան ավելի անկաշկանդ ու անվրեպ կպատասխանի անվտանգային ներքին և արտաքին մարտահրավերին։
Այլ կերպ ասած, ժողովրդավարացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի որպես արդիականացման, բարեփոխումների ճանապարհ, ինչն էլ իր հերթին ժողովրդավարությունը դարձնում է ռազմավարական ռեսուրսի ընդհանրապես պետական քաղաքականության ռազմա-քաղաքական մրցունակության ու դիմադրողունակության տեսանկյունից: