
Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն, Երևանի «Նոա»-ն համալրում է կազմը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ն պայմանագիր է կնքել 17-ամյա կիսապաշտպան Տիգրան Սարգսյանի հետ: Սարգսյանը հանդես է գալիս Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականում: Նախքան «Նոա» տեղափոխվելը, խաղացել է «Փյունիկ II»-ի կազմում: