Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Սևանա լճի մակարդակը նվազել է․ որո՞նք են պատճառները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սահմանային կետերում ջրի որակի մոնիթորինգի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար իրականացնում է տեխնիկական կարողությունների զարգացման ծրագիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշեց, որ հանրապետությունում ջրի որակի խնդիրը մշտապես եղել է իրենց գերատեսչության ուշադրության կենտրոնում: Տարիների ընթացքում ջրի որակի դիտարկման համակարգն աստիճանաբար բարելավվել է, ընդլայնվել է, զարգացել են կարողությունները:

«Սահմանային փոփոխություններից ելնելով՝ խստացրել ենք հսկողությունը, ընդլայնել ենք դիտարկումներն այն հատվածներում, որոնք մինչ այդ չեն համարվել ճնշումային, դրանք համարվել են ակունքային, մաքուր հատվածներ: Ներկայում ավելի ինտենսիվ են կատարվում մոնիթորինգի աշխատանքները: Նոր դիտակետեր ենք ավելացրել:  Այդ ուղղությամբ նախարարությունը նախատեսել է տեխնիկական կարողությունների զարգացման ծրագիր, որպեսզի կարողանանք վերհանել ջրի որակի հետ կապված հնարավոր խնդիրները սահմանային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված»,-ասաց Գայանե Շահնազարյանը: Նրա խոսքով, ներկայում ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր սահմանային կետերում ջրի որակի հետ կապված որևէ բացասական փոփոխություն չի դիտվել:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեխնիկական կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում համապատասխան սարքավորումների ձեռքբերման համար վերաբաշխումներ է կատարել հատկացված բյուջեում:

«Նախարարությունը 38 մլն դրամի չափով գումար է նախատեսվել մոնիթորինգի համակարգը զինելու, նոր սարքավորումների ձեռքբերման համար: Այստեղ ջրի որակը ստուգելուց բացի, ուշադրության կենտրոնում կլինի ռադիոակտիվ աղտոտվածության խնդիրը: Հատուկ դոզաչափերի ձեռքբերմամբ հնարավոր կլինի համապարփակ մոնիթորինգ անել»,-ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում