Saturday, 25 05 2024
14:45
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ հարաբերություններին». Պուտինը՝ Ալիևին
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են
Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»
Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա. «Հրապարակ»
Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյան. «նոր մոդել, նոր մանդա՞տ»
Աննախադեպ գործողություններ են ծրագրվում. «Հրապարակ»
Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս». «Հրապարակ»

ԱՄՆ-ը «փոխհատուցում» է ԼՂ-ին. Երևանին` Տրապիզո՞նը, Բաքվին՝ Մեծ Ադրբեջա՞նը

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով տարածաշրջանում իր տեղեկատվական աղբյուրին, նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հուլիսյան թուրքական այցը գծեց Կովկասի և Մերձավոր Արևելքի նոր հեռանկարային քարտեզը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո, ինչը կապված է ոչ միայն հակամարտության գոտի միջազգային խաղաղապահների ներդրմամբ, այլև՝ հակամարտության կողմերին հաղորդակցային ռեժիմի տրամադրման և տարածքային փոխհատուցման հետ։

Աղբյուրը նշել է, որ թուրքական իշխանությունների հետ խորհրդակցության ժամանակ Քլինթոնը հիշեցրել է, թե «մենք (ԱՄՆ-ը և Թուրքիա) Հայաստանին պարտք ենք այն, ինչ խոստացել է դեռևս ԱՄՆ 28-րդ (1913-1921) նախագահ Վուդրո Վիլսոնը»։ Այսինքն՝ խոսքը չիրագործված Սևրի պայմանագրում ամրագրված և Վիլսոնի առաջարկած այն նախագծի մասին է, որով Հայաստանը Տրապիզոն նավահանգստով ելք էր ստանում դեպի Սև ծով։

Աղբյուրը ճշգրտում է, որ, ամենայն հավանականությամբ, տվյալ դեպքում խոսքը Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից և հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանից դեպի թուրքական Տրապիզոն նավահանգիստ տարանցիկ միջանցքի տրամադրման մասին է։

Աղբյուրը հավելել է, որ Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի ղեկավարությամբ իրականացվող՝ Ադրբեջանին փոխհատուցելու ծրագիրը կողմնորոշված է «Մեծ Ադրբեջանի» ստեղծմանը։

Հիշեցնենք, որ Սևրի պայմանագիրը կնքվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին։ Այն բաղկացած էր 13 մասից և 433 հոդվածներից, որոնցից 88-93-րդ հոդվածներն առնչվում են Հայաստանին։

Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը՝ նախագահ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովն ուսումնասիրել էր տեղանքը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին Սևրի պայմանագրի կնքման ժամանակ սահմանները որոշելիս:

Սևրի պայմանագրի համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների 2/3-ը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը` ներառյալ նավահանգիստը: Ընդհանուր առմամբ, այդ տարածքը կազմում էր մոտ 100,00 քառակուսի կիլոմետր, որը Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի առաջին հանրապետության տարածքի հետ միասին կազմելու էր մոտ 160,000 քառակուսի կիլոմետր՝ դեպի Սև ծով ելքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում