Հայաստանում հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք, առողջացել է 104 քաղաքացի, արձանագրվել է մահվան՝ 3 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 3920 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 188 922-ի:
Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպն ինչպիսի՞ն է, քովիդը նահանջում է, թե գլուխ բարձրացնում։ Նոր ալիքի սպասե՞լ, թե՞ ոչ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանի հետ: