Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության «Արարատ» – «Ֆեհերվար» հանդիպումը կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հանդիպման սկիզբը 17:00-ին է։
Հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում անցկացնելը հնարավոր չի լինի մարզադաշտի զբաղվածության պատճառով, քանի որ ՀՖՖ-ն որոշել է միջազգային հանդիպումներ անցկացնելու համար մարզադաշտը տրամադրել «Ալաշկերտ» և «Նոա» ակումբներին։
«Ֆեհերվարի» դեմ «Արարատ»-ի առաջին հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 22:00-ին, հունգարական Սեկեշֆեհերվար քաղաքի «Արենա Շոշտո» մարզադաշտում։