Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Թուրքիան կհրաժարվի՞ Մոսկվայի կովկասյան «մանրադրամներից»

Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ու Անկարան շարունակելու են համակարգված աշխատել հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ: Ո՞վ էր կասկածել այդ աշխատանքի հեռանկարին, կամ ո՞վ էր կասկած առաջացրել «համակարգվածության» խախտման առնչությամբ:

Հունիսի 14-ին և 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առանձնազրույցներ ունեցան նախ Թուրքիայի նախագահ Էրդողանը, հետո՝ ՌԴ նախագահ Պուտինը: Բայդենի հետ իր հանդիպումից հետո Էրդողանը Շուշիի հռչակագիր ստորագրեց Ալիևի հետ և Ռուսաստանին «սպառնաց»  Ադրբեջանում ռազմակայանների տեղակայումով: Բայդենի հետ իր հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինը ըստ էության «սպառնաց» Արևմուտքին, կոշտ և նախազգուշական կրակոցներ արձակելով Ղրիմի ջրեր մտած բրիտանական ռազմանավի հանդեպ, իսկ նախօրեին էլ հայտարարելով, որ կարող էր նույնիսկ խորտակել նավը և Արևմուտքը չէր գնա պատերազմի: Այդպիսով, Բայդենի հետ հանդիպումից հետո տարբեր կերպ, բայց հավասարապես մկան են փորձում ցույց տալ Էրդողանն էլ, Պուտինն էլ:

ԱՄՆ նոր նախագահը նոր «ոգի՞» է տվել նրանց, թե՞ հակառակը՝ նրանց առաջ դրել հարցեր, որոնց պատասխանի բացակայությունը կամ հարմար պատասխան չունենալը փորձ է արվում ծածկել մկաններ ցույց տալով, ինչը թե Էրդողանի, թե Պուտինի ոճն է: Ակնհայտ է, որ նրանք կասկածում են միմյանց, միաժամանակ սակայն անկարող բաժանվել միմյանց գրկից: Այդ իմաստով սակայն, առավել նշանակալի իրողություն է ոչ թե Չավուշօղլուի և Լավրովի անթալիական հանդիպումը, այլ դրան զուգահեռ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աաքարի միջինասիական այցը, որտեղ նա եղել է Կիրգիզիայում, իսկ հետո Տաջիկստանում, հավաստելով Թուրքիայի պատրաստակամությունը ռազմական գործակցության հարցում, և լսելով համանման պատասխաններ Բիշքեկից և Դուշանբեից: Ի դեպ, այդ նույն Բիշքեկից և Դուշանբեից, որոնք ՀԱՊԿ անդամ են, և որոնք մի քանի շաբաթ առաջ հենց Դուշանբեում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հավաքի օրը ունեցան սահմանային ռազմական բախում՝ զոհերով և վիրավորներով:

Ու մինչ Լավրովը Անթալիայում փորձում է արևային նոր լիցք ստանալ ռուս-թուրքական հարաբերություններում, Աաքարը միջինասիական արևի նոր լիցքեր է կուտակում Թուրքիայի ռազմա-քաղաքական հավակնությունների համար, այս անգամ արդեն Ռուսաստանի հարավ-արևելյան սահմանի երկայնքով: Ի դեպ, այդ առումով գուցե կա մեզ համար բավականին հարաբերական վիճակ, եթե Թուրքիայի ուշադրությունն արդեն Կովկասից կարող է կենտրոնանալ միջինասիական ուղղությամբ:

Բանն այն է, որ, եթե Անկարայի համար առաջնահերթությունն այլևս դառնում է այդ ուղղությունը, իսկ Կովկասում ընդամենը առկա ստատուս-քվոն պահելը, ապա դա Հայաստանի համար կարող է լինել գոնե չարյաց փոքրագույնը, այն իմաստով, որ թուրքերը միջինասիական հարցում չեն ընդունի Ռուսաստանի «կովկասյան մանրադրամներ»: Իսկ ցավալի իրողությունն այն է, որ հայերն են Մոսկվայի համար հայտնվում այդ դերում, երբ առևտուր է ընթանում Թուրքիայի հետ: Հետևաբար, եթե թուրքերը այլևս նոր տիրույթներ ու դիրքերն են ուզում միջինասիական ուղղությամբ, այլ ոչ Կովկասում, սա Հայաստանի համար իսկապես ավելի նախընտրելի իրավիճակ է և թույլ է տալիս վարել սեփական շահի պաշտպանության ավելի արդյունավետ քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում