Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2020․ Իտալիան պետք է հաղթի Բելգիային, իսկ Իսպանիան․․․

Շվեյցարիա-Իսպանիա և Բելգիա-Դանիա հանդիպումներով վաղը կսկսվի Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչը։ Մրցաշարի ֆավորիտների շարքում դասվող աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆրանսիան, ինչպես նաև աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիան պայքարից դուրս մնացին 1/8-րդ եզրափակչում։ Մրցաշարից առաջ և ընթացքում բուքմեյքերները գլխավոր ֆավորիտ էին համարում Ֆրանսիային, բայց․․․։ Այս պահին Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտ է համարվում Անգլիան, որի չեմպիոն դառնալու համար սահմանված է ընդամենը 2․7 գործակից։ Իսպանիայի հավաքականի հաղթանակի գործակիցը 4 է, իսկ ահա Իտալիայի չեմպիոն դառնալը գնահատված է 5 գործակցով։ Բեգլիայի չեմպիոնության համար սահմանված է 7, իսկ Դանիայի հաղթանակի համար՝ 9․5 գործակից։ Վաղը կայանալիք խաղում բուքմեյքերները վաղը ֆավորիտ են համարում Իտալիային, վերջինիս հաղթանակի համար սահմանելով 2․45 գործակից։ Ոչ-ոքի գնահատված է 3․1, իսկ Բելգիայի հաղթանակը 3․45 գործակցով։ Մյուս խաղում ֆավորիտը Իսպանիան է, որի հաղթանակի համար 1․75 գործակից է սահմանված։ Բելգիայի հաղթանակը գնահատված է, 5․3, իսկ ոչ-ոքին 3․75 գործակցով։

«Իտալիան կգրոհի առաջին վայրկյանից, կխաղա դինամիկ և նպատակասլաց, բայց մեր յուրաքանչյուր խաղացող գիտի իր խնդիրը խաղադաշտոմ։ Պորտուգալիայի հետ խաղում կարող էինք ցուցադրել ավելի հետևողական ֆուտբոլ, բայց հյուծող պայքար էր։ Բարեբախտաբար, մենք ունենք բավարար օրեր մինչեւ հաջորդ խաղը վերականգնվելու համար։Պորտուգալիայի հետ դիմակայությունից առաջ մշտապես հարցնում էինք մեզ, թե ինչպես կարող ենք հաղթել Եվրոպայի չեմպիոնին և Ազգերի լիգայի գավաթակրին։Հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է հաղթել Իտալիայի նման տաղանդավոր և հրաշալի կազմակերպված թիմը, որն արդեն 31 հանդիպում անընդմեջ չի պարտվել»,- ասել է Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։ Վաղվա խաղում մեծ հարցականի տակ է Բելգիայի հավաքականի առաջատար կիսապաշտպան Քևին դե Բրյունեի և Էդեն Ազարի մասնակցությունը։ Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք էին ստացել 1/8-րդ եզրափակչի Պորտուգալիայի դեմ մրցավեճում և փոխարինվել։ Խաղից հետո Բելգիայի հավաքականի դարպասապահը հայտարարել էր, որ այս ֆուտբոլիստները չեն կարողանա մասնակցել Իտալիայի դեմ մրցավեճին։ «Վախենամ՝ Եվրոպայի առաջնությունն ավարտված է Ազարի համար: Եթե դա նույնիսկ սպազմ է, վերականգնման համար կպահանջվի մոտ 10 օր: Հրաշք պետք է տեղի ունենա, որպեսզի այս մրցաշարում դարձյալ նրան տեսնենք դաշտում: Ինչ վերաբերում է Դե Բրույնեին, ապա նա չի կարողանում ոտքը դնել գետնին»,- նշել էր Կուրտուան։

Մարտինեսն իր հերթին նշել էր, որ թիմի առաջատարների մասնակցությունը 50/50 է և հնարավոր է նրանք հասցնեն վերականգնվել մինչև Իտալիայի հետ հանդիպումը։ Ամեն դեպքում նրանք բաց են թողել Բելգիայի հավաքականի երեկվա մարզումը։ Հավանականությունը քիչ է, որ Ազարին և դե Բրյունեին վաղը կտեսնենք Բելգիայի մեկնարկային կազմում։ Այս ֆուտբոլիստների բացակայության պայմաններում Իտալիայի հավաքականի հաղթելու հնարավորությունը զգալի մեծ կլինեն։ Կարճ ասած Իտալիան պետք է օգտագործի այս առավելությունը և նվաճի կիսաեզրափակչի ուղեգիր։ Իտալիան ընթացիկ առաջնության ամենաբալանսավորված հավաքականներից է, 4 խաղում նույնքան հաղթանակ է տարել և բաց թողել ընդամենը մեկ գնդակ։ 4 խաղում նույնքան հաղթանակ է տարել նաև Բելգիան, որը ինչպես Իտալիան միայն մեկ գնդակ է ընդունել սեփական դարպասը։ Ընդունենք սակայն, որ ի տարբերություն Իտալիայի՝ Բելգիան ընդհանուր առմամբ ցուցադրել է չոր՝ գծագրային ֆուտբոլ։ Տակտիկական առումով և ստեղծագործ գործողություններում Իտալիան այնուամենայնիվ առավելություն ունի։ Ինչ վերաբերվում է Իսպանիա-Շվեյցարիա մրցավեճին¸ապա այո, իսպանացիները կարգով գերազանցում են մրցակցին։ Հիշեցնեք սակայն Շվեյցարայի վերջին հանդիպումն ընդդեմ Ֆրանսիայի։

Շվեյցարացիները արժանի հաղթանակ տարան` ապացուցելով, որ կարող են լուրջ խնդիրներ լուծել։ Այո բուքմեյքերները ֆավորիտ են համարում Իսպանիային և սթափ գնահատելով իրավիճակը կարող ենք ասել, որ շվեյցարացիներն ունեն բոլոր հնարավորությունը կոտրելու նաև իսպանացիների ձանձրալի և նույնօրինակ՝ կարճ փոխանցումներով ֆուտբոլը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում