Ութ ոստիկան եւ մեկ զինծառայող Է զոհվել Աֆղանստանի արեւմուտքի Հերաթի նահանգում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է անվտանգության ուժերի մի աղբյուր:
Ինչպես հաղորդվում Է, պայթյունը տեղի Է ունեցել ոստիկանական վարչության շենքի շրջանում:
Պայթուցիչ սարքը տեղադրված Է եղել ավտոմեքենայում: Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:
Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն Է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:
2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները: