ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում օրեր առաջ բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի․ հայտնաբերվել է ևս 2 դի։ Այս մասին հայտել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելա Լավին Կավան, փոխանցում է AP News-ը։ Վերջին 2 զոհերը երեխաներ են։ Եվս 145 մարդ համարվում է անհետ կորած։
12 հարկանի բնակելի շենքի փլուզումը տեղի էր ունեցել հունիսի 24-ի գիշերը։ Փլուզման պատճառները դեռևս հայտնի չեն։
Հունիսի 25-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր էր ստորագրել Ֆլորիդայում արտակարգ դրության ռեժիմի հայտարարման վերաբերյալ։