Փոթորիկներով ուղեկցվող հեղեղներ են սկսվել Գերմանիայի հարավում և արևմուտքում: Այս մասին հայտնում է TSN-ը չորեքշաբթի՝ հունիսի 30-ին:
Բավարիայում հեղեղվել են մի քանի բնակավայրեր. մարդիկ նկուղներից ջուրը դուրս են թափում ու փողոցներից տոննաներով կեղտ հեռացնում:
Շտուտգարտում օպերային թատրոնի շենքում տանիքը մասնակիորեն պոկվել է, և մի քանի քանդակներ տապալվել են: Այդ պահին օպերայում համերգ է եղել, դահլիճում ներկա է եղել 250 հանդիսատես: Տանիքի անցքի միջով ջուրը լցվել է բեմ՝ վնասելով լույսերը։ Տուժողներ չեն եղել:
Քաղաքում հեղեղվել են մի քանի ավտոմոբիլային թունելներ:
Կանխատեսվում է, որ առաջիկա օրերին փոթորիկը կտեղափոխվի Գերմանիայի հյուսիս և արևելք: