ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույնիսկ եթե ռուսական նավերը խորտակեին բրիտանական Defender կործանիչը Ղրիմի ափամերձ հատվածում վերջերս տեղի ունեցած միջադեպի ժամանակ, միևնույն է, երրորդ համաշխարհային պատերազմը չէր սկսվի:
«Նրանք, ովքեր դա անում են, հասկանում են, որ այս իրավիճակից իրենք հաղթող դուրս չեն գա»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա կատարվածը որակել է սադրանք և հավելել, որ դրան մասնակցել են ոչ միայն բրիտանացիները, այլ նաև ամերիկացիները: Երկրի ղեկավարը հավելել է, որ կազմակերպիչները ցանկացել են ցուցադրել, որ իրենք չեն հարգում ղրիմցիների կարծիքը: