Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Ինչ է կատարվում ԵՊՀ-ում. Բուհը 6 ամիս ժամանակ ունի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու համար. եթե ոչ՝ կլուծարվի

Երևանի պետական համալսարանի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում. ԵՊՀ-ն այս պահին հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի ստեղծման փուլում է։

Բանն այն է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կեսից ավելին հրաժարական է տվել, իսկ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն` եթե հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման դեպքում 2 ամսվա ընթացքում խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա արդարադատության նախարարը նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ:

Բացի այդ, օրերս ՍԴ-ն ՄԻՊ-ի դիմումով կասեցրել է 3 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող` կառավարության որոշման գործողությունը։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ երեք բուհերի՝ ԵՊՀ-ի, Պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների անդամների թիվը պետք է լինի 20-ը, որի 55 տոկոսը, այսինքն 11 հոգին, լիազոր մարմնի ներկայացուցիչներ են։
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի խոսքով, հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդը կարող է ռեկտոր նշանակել, իսկ այս դեպքում, ըստ նրա, վտանգ կա, որ բուհի ինքնավարության վերաբերյալ սահմանադրական պահանջը կարող է խախտվել։

Նշենք նաև, որ «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո վեցամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը հիմնադրամը լուծարելու համար պարտավոր է դիմել դատարան: Այսպիսով` եթե 6 ամսվա ընթացքում ԵՊՀ–ի հոգաբարձուների խորհրդի կազմը չհաստատվի, բուհը կլուծարվի։ Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ այո, ըստ «Հիմնադրամների մասին» գործող օրենքի եթե Հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չկան, ապա արդարադատության նախարարը նշանակում է երեք հոգուց բաղկացած խորհուրդ, որն ունենում է նույն լիազորությունները, ինչ հոգաբարձուների խորհուրդը և 6-ամսյա ժամկետում պետք է ձևավորի նոր հոգաբարձուների խորհուրդ:

«Հարցը պետք է լուծվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանված կարգով, բայց քանի որ օրենքը հիմա գտնվում է Սահմանադրական դատարանում, գործընթացները գնում են ըստ գործող օրենքների, մասնավորապես, «Հիմնադրամների մասին» օրենքի»,-ասաց նա:

Հարցին, թե եթե ՍԴ-ն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի հարցը լուծի հօգուտ բողոքարկողների, ի՞նչ խնդրի առջև ենք կանգնելու, պատգամավորը պատասխանեց. «Կոնկրետ այս պահին այդպես մեծ խնդիրներ չեմ տեսնում: ՀՀ նախագահն է դիմել ՍԴ՝ հոգաբարձուների խորհրդի կազմի և տարիքային շեմի հետ կապված հարցերով: Ես հիմա չեմ կարող գուշակել, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն: Ինչ որոշում էլ կայացնի, շարունակությունը կբխի դրանից»:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը գրվել է հապճեպ, որի նպատակը ԵՊՀ-ի հարցը լուծելն էր, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Չկա նման բան: Ես տեսա, որ նույնիսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ մեր ընդդիմախոսներից շատերը, որոնք տեղյակ էին օրենքի ստեղծման ընթացքին, նշում էին, որ 7 տարի շարունակ գրվում էր այդ օրենքը: Այնպես որ չի կարելի ասել՝ հապճեպ գործընթաց էր: Այն ուղղված էր համակարգային փոփոխություններին: Ըստ այդմ, այդ կարծիքները թյուր են»:

Հարցին, թե ընդհանրապես, ԵՊՀ-ի խնդիրը որքանով է քաղաքական, որովհետև այն ժամանակ ԵՊՀ ռեկտորին ամեն գնով հանելու գործընթաց կար, հիմա էլ փաստորեն ոչ ցանկալի կադրերից ազատվելու խնդիր է լուծվում, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց. «ԵՊՀ-ի խնդիրը քաղաքական է այնքանով, որքանով քաղաքականացնում են: Եթե նայենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք քննադատում էին կամ ասում էին՝ քաղաքականացնում եք,իրենք բոլորը այս կամ այն քաղաքական ուժի ցուցակներում են: Այդ իմաստով իրենք են ամենաքաղաքական մարդիկ և իրենք են քաղաքականացնում: ԵՊՀ-ն պետք է զերծ պահել քաղաքականացումից, ԵՊՀ-ն պետք է զբաղվի իր բուն գործառույթով, որը կրթության ապահովումն է»:

Նա համոզմունք հայտնեց, որ ԵՊՀ-ի խնդրի լուծմանն ուղղված գործընթացները թեև դանդաղել են, սակայն շուտով հանգուցալուծում կգտնեն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում