Thursday, 13 06 2024
Գեղարքունիքի մարզպետը Մարտունի համայնքում հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 2 շենք է կառուցել. բացմանը ներկա է եղել նախագահ Խաչատուրյանը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանից, նրա փեսայից բռնագանձել տներ, միլիոնավոր դոլարներ
Ցնորամիտ գլուխները բազմիցս փորձել են վնասել հայ-ռուսական հարաբերությունները, բայց՝ ապարդյուն
Դա անվայել է և էժան. Զախարովան արձագանքել է ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի գնահատականին
20:50
Ադրբեջանը Հունաստանի գազի հիմնական մատակարարներից է
20:40
Պակիստանը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին
Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը միշտ կլինեն բարեկամներ եւ կզարգացնեն երկկողմ հարաբերությունները․ Զախարովա
Նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
Ուղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
19:50
Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի
ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին
19:30
Լիտվայի խորհրդարանը հաստատել է պարտադիր զինվորական ծառայության մասին օրինագիծը
19:20
Իսպանիան եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստինը
Նույնականացվել է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների շուրջ 40 մասնակից
19:00
Բելառուսը մտադիր չէ վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ
Մեհրաբյան online
19:00
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում զինյալները սպանել են 30 գյուղացու
ԱՄՆ դեսպանատունը կոչով դիմել է ցուցարարներին և ոստիկաններին
18:59
ԱՄՆ-ն և Թուրքիան F-16-ի վաճառքի պայմանագիր են կնքել
18:58
Մոսկվայում Բելառուսի դեսպանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը
ՀՀ ԱԳ փոխնախարար Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի 5-րդ հանդիպմանը
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպում է ունեցել ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ
18:53
ԵՄ-ն Հունգարիային տուգանել է 200 միլիոն եվրոյով, Բուդապեշտը դա անվանել է շանտաժ
18:52
Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
18:50
Ուկրաինան առաջին F-16 կործանիչները կստանա ամռանը
18:50
Դոնբասում ծանր վիրավորվել են НТВ-ի աշխատակիցները
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանը մնում է կազմակերպության անդամ
Ռուբիկ Մխիթարյանը 70 կողմ ձայնով ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր

ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ. դեսպանը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մտնում է նոր շրջափուլ, որում շատ կարևոր են միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հնչեցված բարձր գնահատականները ընտրությունների որակյալ անցկացման ու արձանագրված արդյունքների վերաբերյալ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, կարևորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը ընտրությունների ու հետագայում հայ-ամերիկյան համագործակցության ուղղությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ երկկողմ համագործակցության արդյունքներից մեկն արդեն տեսանելի կլինի մի քանի օրից, երբ Հայաստանում կսկսի իր գործունեությունը պարեկային նոր ծառայությունը: «Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակենք նոր ծավալներով»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարևորելով երկկողմ գործակցությունը տարբեր ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումների կյանքի կոչման գործում:

«Նիկոլ Փաշինյանն առանձնակի ընդգծել է ԱՄՆ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և կարևորել համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՄԽ համանախագահությունը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես միջնորդ ԼՂ բանակցային գործընթացում, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայում ունենք մի իրադրություն, երբ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործունեությունը և այդ իրադրությունը կառավարելու գործում կարևորվում է ոչ միայն համանախագահների, այլև ԱՄՆ դերակատարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Լին Թրեսյին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս բարեփոխումների օրակարգի առաջնահերթություններն առաջ մղելու նպատակով: Այդ առումով առանցքային է համարվել փոխգործակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրական գործընթացների զարգացման ոլորտներում:

Դեսպանը նշել է նաև ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեությանը՝ բանակցային ձևաչափի վերականգնման ու հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար առաջնային նշանակություն են շարունակում մնալ կոռուպցիայի դեմ պայքարը և այդ գործում գործադիրն առաջնորդվելու է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ: Վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթությունների թվում նշել է նաև դատական համակարգի բարեփոխումը և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին այն իրապես կլինի անկախ: «Վստահ եմ, այս ամենի արդյունքում ժողովրդավարությունը ոչ միայն անշրջելի է դառնալու, այլև արմատավորվելու է Հայաստանում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նա նաև կարևորել է Զինված ուժերի, կրթության բնագավառի բարեփոխումները, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը, թվայնացման գործընթացը, որը կրելու է ինտենսիվ բնույթ:

Աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն ու դեսպան Թրեյսին անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով և հիշեցրել, որ հարցի լուծման նպատակով ավելի վաղ հանդես է եկել նաև համապատասխան առաջարկով: Պարոն Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերը Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցում և հավելել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում