Tuesday, 21 03 2023
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին

Եթե դատավորը շարունակեց աջակցել Քոչարյանին, ինքը կհայտնվի Քոչարյանի տեղը՝ մեղադրյալի աթոռին

«Եթե դատավոր Աննա Դանիբեկյանն այս անգամ էլ Քոչարյանին ազատեց պատասխանատվությունից, ապա Քոչարյանի տեղում՝ մեղադրյալի աթոռին այս անգամ ինքն է նստելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ անդրադառնալով արդեն կաշառքի գործով Քոչարյանի անձեռնմխելիության հարցին։

Հիշեցնենք, որ երեկ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել։ Դատավորը պարզաբանել է, որ Քոչարյանն ու Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում՝ խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։

Քլոյանի դիտարկմամբ՝  դեռ պարզ չէ՝ Քոչարյանը պատգամավորական մանդատը վերցնելու է, թե ոչ ու շատ անհասկանալի է այդ ֆոնին դատավորի վաղաժամ անհանգստությունը  Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ.«Դատավորը միտումնավոր, թե չհասկանալով փորձում է կարգավիճակ պարզել, բայց ես ուզում եմ թարմացնել Աննա Դանիբեկյանի հիշողությունը, որ 2008 թվականին մարտի 4-ին դատախազը մտավ Ազգային ժողով և պատգամավորներ  Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին և Սասուն Միքայելյանին զրկեցին անձեռնմխելիությունից ու որպես մեղադրյալ ներգրավեցին, ձերբակալեցին ու կալանավորեցին։ Քոչարյանն այս պահին դեռ մանդատ չունի ու հետո այդ կաշառքի գործը եղել է շատ վաղուց։ Այդ ժամանակ նա ոչ պատգամավոր էր, ոչ էլ՝ մանդատ ուներ։ Դանիբեկյանը ինչ իրավունքով է  դատը հետաձգում մեկ ամսով, կամ ինչով էր զբաղված այսքան ժամանակ, նա միտումնավոր ձգձգեց դատավարությունը։ Ես հստակ կաշկանդվածություն եմ տեսնում նրա գործողութուններում։ Բայց մի բան հստակ է, որ դատավարությանը խանգարող ոչ մի հանգամանք չկա»,-ընդգծեց Քլոյանը։

Եթե ապացուցվի, որ այդ կաշառքը եղել է, Քոչարյանը չի կարող պլստալ։ Իսկ եթե դատավորը փորձի ինչ-որ բան անել, ապա կգնա ու Քոչարյանի տեղը կնստի՝ մեղադրյալի աթոռին։ Արդեն իսկ պարզ է, որ դատական համակարգը չի գործում, բայց այսքանից հետո եթե դատավորը գնա այնպիսի քայլերի, որ ակնառու դառնա նրա գործողությունները, ապա վստահաբար Բարձրագույն դատական խորհուրդը անելիք կունենա։

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանի խոսքով՝ Դատական համակարգում դեռևս անիշխանություն է, «բեսպրեդել» է ու դատական համակարգը շարունակում է բացահայտ աջակցություն ցուցաբերել նախկիններին, այս դեպքում՝ Քոչարյանին։ «Բայց դատական համակարգում վերջապես պե՞տք է կարգուկանոն լինի։ Դատական համակարգի բեսպրեդելին պետք է վերջ տրվի։ Իշխանությունները պետք է հասկանան, որ ժողովուրդն այդ պողպատե մանդատը տվել է իրեն հեղափոխությունը ավարտին հասցնելու համար։ Ու դա պետք է սկսել դատարաններից։ Այս դատական համակարգով հնարավոր չէ որևէ հեղափոխություն ավարտին հասցնել։ Դատական համակարգը դեռևս բացահայտ աջակցում է նախկիններին ու դրան պետք է վերջ դրվի։ Չպետք է թույլ տալ, որ Քոչարյանը ամեն գնով ազատվի պատասխանատվությունից»,-ասաց Հովհաննիսյանը։

Այն, որ պատգամավորական անձեռնմխելիությունը Ռոբերտ Քոչարյանին չի ազատում քրեական հետապնդումից, երեկ մեզ հետ զրույցում ասել էր նաև փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Նրա խոսքով արարքը կատարվել է  մինչև Քոչարյանի պատգամավոր դառնալը ու դատաքննությունը պետք է շարունակվի։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում