
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ամենամյա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է, որ պատվաստվել է ռուսական Sputnik V պատվաստանյութով:
Ըստ Պուտինի՝ ինքը չէր ցանկանում հայտնել պատվաստանյութի անունը, քանի որ դա կարող էր մրցակցային առավելություն ստեղծել: Ըստ Պուտինի՝ ռուսական մյուս պատվաստանյութը՝ EpiVacCorona-ն, բոլորովին կողմնակի ազդեցություններ չունի և ունի բազմաթիվ առավելություններ, սակայն դրա գործողության ժամկետը համեմատաբար կարճ է:
Դա հաշվի առնելով և մտերիմներին հարցուփորձ անելով՝ ՌԴ նախագահը որոշել է պատվաստվել Sputnik V-ով, քանի որ դրա ազդեցությունն ավելի երկար է պահպանվում: