Saturday, 20 04 2024
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն, ԿԿՀ-ն ընդլայնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորումը

Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից՝ շնորհիվ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրամիության (ԵՄ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից համատեղ մշակված՝ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթի, որի նպատակն է հեշտացնել մասնավոր հատվածի անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայադիմակայուն տնտեսություն: Այս մասին հաղցորդագրություն է տարածել ՎԶԵԲ-ը:

Ֆինանսավորման փաթեթը տրամադրվում է  ԱԿԲԱ Բանկի կողմից, ՎԶԵԲ-ի՝ Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ-GEFF) և «ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի ներքո՝ խթանելով տեղական ձեռնարկություններին վարկերի տրամադրումը, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար, ինչպես նաև արդիականացնեն տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխանելու նպատակով` միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գիծն օգնում է տեղական ընկերություններին բարձրացնել իրենց չափանիշները, արդիականացնել արտադրությունը, բարելավել աշխատանքային պայմանները և խթանել մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Ցանկացած վարկի առնվազն 70 տոկոսը կֆինանսավորի կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները: Վարկառուների համար հասանելի են նաև խրախուսական դրամաշնորհներն ու տեխնիկական խորհրդատվությունը, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո:

ՎԶԵԲ-ի՝ Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագիրն աջակցում է ձեռնարկություններին և անշարժ գույքի սեփականատերերին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիաներում: Ֆինանսավորում կստանան այն ծրագրերը, որոնք ներառում են ներդրումներ այնպիսի տեխնոլոգիաներում, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտոգալվանային արևային վահանակները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրարդյունավետ ոռոգման համակարգերը: Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը կօգնի հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումների համար հնարավորությունները: Բիզնեսները կարող են պարզել, թե որ կանաչ տեխնոլոգիաներն են հասանելի Հայաստանում՝ ԿՏՖԾ Տեխնոլոգիայի ընտրիչի միջոցով։

ԿԿՀ-ն կաջակցի ծրագրին կարողությունների զարգացման և իրականացման միջոցով՝ միևնույն ժամանակ տրամադրելով խրախուսական դրամաշնորհներ մասնակցության իրավունք ունեցող՝ կանաչ ծրագրերի համար:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «Մասնավոր հատվածի տեխնոլոգիական արդիականացման խրախուսումը և աջակցությունը կբարելավեն մրցունակությունը և ունեն արտահանման հնարավորությունները էլ ավելի խթանելու պոտենցիալ: ԱԿԲԱ Բանկը մեր երկարաժամկետ հաճախորդներից է և ազդեցիկ գործունեություն է ծավալում ամբողջ երկրում: Մենք հանձնառու ենք օժանդակել ընկերություններին, որպեսզի նրանք բարելավեն իրենց ստանդարտները և հաջողությամբ աշխատեն ի շահ Հայաստանի տնտեսության»:

«ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ֆինանսավորմամբ ստեղծված գործիքի նպատակն է աջակցել հայաստանյան ՓՄՁ-ներին՝  տալ բարձր հավելյալ արժեք և նպաստել նրանց մրցունակության և արդյունավերության բարձրացմանը՝ ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» դրույթներին համահունչ։ ԵՄ-ն հանձնառու է աջակցելու հայաստանյան մասնավոր հատվածի «կանաչ» վերափոխմանը և դրա՝ արժեշղթաների Եվրոպական ցանցին ինտեգրմանը», նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

ԱԿԲԱ Բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ անհատ հաճախորդներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): Ակտիվների առումով այն Հայաստանի 4-րդ խոշորագույն բանկն է, և գերիշխող դիրք ունի գյուղատնտեսության ոլորտի և գյուղական բնակավայրերի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման գործում:

ԿՏՖԾ (GEFF) ծրագիրն օգնում է Հայաստանում կառուցել կանաչ տնտեսություն՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը, համաձայն ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցմանը։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում