Tuesday, 16 04 2024
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
-
20:45
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները

Պատերազմը ցույց տվեց՝ ՌԴ-ը մեզ չի պաշտպանում. անհասկանալի է՝ ինչու են իշխանություններն ուզում ընդլայնել ռուսական ռազմակայանը

Պաշտոնական Երևանն ու Մոսկվան բանակցություններ են սկսել Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայանման շուրջ, և այդ նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել ներկայացուցչական պատվիրակություն՝ բաղկացած Հայաստանի պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Զինված ուժերի Գլխավոր շտաբի, հայ-ռուսական միացյալ խմբավորման, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչներից։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս հունիսի 23-ի որոշումից տեղեկանում ենք. «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի համար իշխանությունների քաղաքականությունն անհասկանալի է․. «Չեմ հասկանում՝ ռազմաբազայի ընդլայնման կամ նոր ռազմաբազայի տեղադրման անհրաժեշտությունը։ Ոչ միայն պատերազմը, այլ հետպատերազմյան շրջանը ցույց տվեցին, որ Ռուսաստանը մեզ չի պաշտպանում։ Չեմ հասկանում, թե մենք ինչու ենք շարունակում  հենց Ռուսաստանի հետ կապել մեր անվտանգությունը։ Մեր սահմանները մենք  կարող ենք պաշտպանել Սյունիքում կամ Գեղարքունիքում տեղակայելով բազմազգ միջազգային խաղաղապահներին՝ եթե դիմենք ՄԱԿ անվտանգության խորհուրդ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի  խոսքերով՝ Ռուսաստանն ի պաշտոնե  հրաժարվել է մեզ աջակցել, երբ Ադրբեջանը ներխուժեց Սյունիքի ու Գեղարքունիքի տարածք. «Բոլոր խոշոր խաղացողները դատապարտեցին Ադրբեջանին, պահանջեցին, որ զորք դուրս բերի մեր տարածքից, Ռուսաստանն ասաց, որ դրանք վիճելի տարածքներ են։ Շատերը չեն հասկանում դա ինչ է նշանակում, ես կբացատրեմ։ Ռուսաստանը բառացիորեն  ասաց՝ ո՞վ է ասում, որ Ադրբեջանը մտել է Հայաստանի սուվերեն տարածք։ Մեր քարտեզները դա ցույց  չեն տալիս, դեռ պետք է ուսումնասիրենք։ Ռուսաստանն օգտվում է այն իրավիճակից, որ Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է վարում, Հայաստանն էլ իրեն պաշտպանելու ժամանակ ու հնարավորություն չունի։ Ես համոզված չեմ, որ այս ճանապարհով գնալը արդյունավետ կլինի։  Հիշու՞մ եք՝ 2014 թվականին,  նախկին իշխանությունների ժամանակ քննարկվում էր հնարավորություն Ռուսաստանի հետ ստեղծել համատեղ ռազմական ուժեր, ստորաբաժանումներ։ Մենք այն ժամանակ էլ էինք ասում՝ դա ինչի՞ համար է մեզ պետք, ոչինչ չի տալու։ Եվ արդյունքում՝ ոչ մի բան չտվեց։ Այն պայմանագիրը, որով մենք Ռուսաստանի հետ ունենք համատեղ զորախումբ՝ չաշխատեց ո՛չ պատերազմի ժամանակ, ոչ էլ ավելի ուշ, երբ Ադրբեջանը մտավ մեր տարածք։ Ուրեմն՝ ես այս տրամաբանությունը չեմ հասկանում»։

Գրիգորյանը հիշեցնում է, որ պատերազմից հետո խորհրդարանական ուժերից մեկը և պրոռուսական ուժերից մեկը  ասում էին, որ շատ լավ կլինի, որ Սյունիքում հայտնվեն ռուսական ուժեր․ «Հայտնվեցին, հետո՞։ Բայց իրենք պաշտպանեցի՞ն մեզ, երբ ադրբեջանական զորքը մտավ Սյունիք ու կանգնած է  առ այսօր։ Ես միայն կասեմ, որ իշխանությունների տրամաբանությունն անհասկանալի է, բայց գուցե իրենք ինչ-որ բան գիտեն, որը մենք չգիտենք»։

Մեջբերեցինք ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի այն տեսակետը, թե անհասկանալի է, ինչու են իշխանությունները դիմում Ռուսաստանի օգնությանը  և ոչ ինքնուրույն պաշտպանում ՀՀ սահմանը, միգուցե ունեն միտում պատասխանատվությունը բարդել ռուսական կողմի վրա։ Ստեփան Գրիգորյանը ասաց, որ այդ մոտեցումը չի կիսում․ «Ռուսաստանն  օգտվելով Հայաստանի թույլ լինելուց՝ ուժեղացնում է Ռուսաստանը, այստեղ մեծացնելով իր ռազմական ներկայությունը։ Ես չեմ տեսնում, որ Ռուսաստանն իրոք մեզ  պաշտպանում է։ Միայն մեկ կարևոր խնդիր կա՝ ինչու՞ Հայաստանը իր սահմանները պաշտպանելու համար չի դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այդ կառույցը հենց դրա համար է ստեղծված։ Երբ 1993 մեր զորքերը հաջողությամբ ազատագրում էին Ղարաբաղը, Ադրբեջանը դիմեց այդ կառույցին ու ընդունված բանաձևերը մեզ համար բացասական առումով ճակատագրական դեր խաղացին։ Միջազգային հանրությունը ֆիքսեց, թե մենք ագրեսիայի ենք դիմում։ Հիմա, երբ Ադրբեջանն է դիմում ագրեսիայի՝ աշխարհը զարմացած է, որ մենք չենք դիմում ՄԱԿ ԱԽ, որ այնտեղ ընդունեն բանաձևեր, որպեսզի բազմազգ խաղաղապահ ուժերը մտնեն մեր սահմանները պաշտպանեն։ Ես լսում եմ ռուս փորձագետներին, որոնք տարբեր կարծիքներ են հնչեցնում՝ մոլորեցնելու համար։ Բայց  իրականությունն այն է, որ Կրեմլը մեծացնում է իր ռազմական ներկայությունը՝ օգտվելով առիթից, որ մենք թույլ չենք։ Մեր սուվերենությունը էլ ավելի կթուլանա, եթե մենք ամեն ինչ տանք Ռուսաստանին»։

Գրիգորյանը  նաև հարց է հնչեցնում՝ երբ ասում են, թե ինչու ԱՄՆ-ն կամ Եվրամիությունը մեզ չաջակցեցին, ուզում եմ ասել՝ մենք նրանց հետ ունե՞նք պայմանագրեր․ «Չունենք, որովհետև ամեն ինչ կապում ենք Ռուսաստանի հետ։ Նոր մանդատ ստացած իշխանությունները պետք է այս ամենի մասին լրջորեն մտածեն»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում