Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2020․ Անդրեյ Շևչենկոյի պատասխանը ռուսներին․․․

Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականը պատմություն կերտեց՝ առաջին անգամ դուրս գալով Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։ Եվրո-2020-ի 1/8-րդ եզրափակչում երեկ Անդրեյ Շևչենկոյի թիմը դրամատիկ պայքարում 2։1 հաղթեց Շվեդիային։ Գլազգոյում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկում առավել ակտիվ էր Ուկրաինան և հանդիպման 27-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Ձախ ոտքով դիպուկ հարվածով աչքի ընկավ Զինչենկոն: Շվեդիան բաց թողած գնդակից հետո նետվեց հետ բերելու կորցրածը և խաղակեսի վերջնամասում` 43-րդ րոպեին, աչքի ընկավ Ֆորսբերգը: Երկրորդ կեսում առավելությունը շվեդների օգտին էր, բայց Ուկրաինան էլ օգտվում էր արագ հակագրոհներից: Հավաքականների հարվածների մեծ մասը հասնում էր դարպասաձողին: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ առաջին խաղակեսում Շվեդիան մնաց 10 ֆուտբոլիստով, քանի որ կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Մարկուս Դանիելսոնը: Ուկրաինան կարողացավ հաղթանակ կորզել լրացուցիչ ժամանակի ավելացված րոպեին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: «Սա պատմական նվաճում է։ Բոլորին խորհուրդ եմ տալիս ուրախանալ։ Մենք մեկ անգամ ենք ապրում, ու նման պահեր գուցե այլևս չկրկնվեն։ Առաջին երեք խաղերից հետո թիմին, ու մասնավորապես ինձ, շատ էին քննադատում։

Զգում էի, որ կարող եմ ավելին տալ թիմին։ Հպարտ եմ, որ այսօր մենք ամբողջ Ուկրաինային և Եվրոպային ապացուցեցինք, որ կարող ենք հասնել մեր առջև դրված խնդիրներին։ Հավաքականում ես սովոր եմ խաղալ դաշտի կենտրոնում, բայց պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ մարզիչը կասի։ Այսօր մեր մարզչական շտաբն ընտրել էր այն տակտիկան, որն աշխատեց»,- խաղից հետո ասել է Զինչենկոն։ Ուկրաինան իսկապես լավ խաղաց, արժանի էր հաղթանակին։ Շևչենկոյի թիմը միայն վերջին պահին ձեռք բերեց 1/8-րդ եզրափակչի ուղեգիր՝ ենթախմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Առաջին տուրում Ուկրաինան լարված պայքարում 2։3 հաշվով զիջել էր Հոլանդիային, այնուհետև 2։1 հաշվով առավելության հասել Հյուսիսային Մակեդոնիայի նկտամամբ։ Վերջին խաղում հավաքականը 0։1 հաշվով պարտվել էր Ավստրիային։ Մասնավորապես ռուս մեկնաբանները խմբային փուլի ավարտից հետո նշում էին, որ Ուկրարինան թույլիկ թիմ է և բախտի բերմամբ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։ Հիշեցնենք, որ Ռուսսաստանի ընտրանին խայտառակ խաղով դուրս էր մնացել Եվրոյի խմբային փուլից։ Հասնելով պատմական նվաճման՝ Շևչենկոն ակամայից պատասխանեց ռուսներին, ապացուցելով, որ իր հավաքականը մի գլուխ ավելի բարձր է Ռուսաստանից։ Քառորդ եզրափակչում Ուկրաինան կմրցի Անգլիայի հետ, որը երեկ պայքարից դուրս թողեց աշխարհի քառակի չենմպիոն Գերմանիային։

Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկում առավելությունը Գերմանիայի կողմն էր: Հետագայում Անգլիան հավասարեցրեց խաղը: Վիճակագրությամբ չնչին առավելություն ուներ Անգլիան: Երկրորդ կեսում հավաքականները հավասարակշռված խաղ էին ցուցադրում` շեշտը դնելով հակագրոհների վրա: Խաղի 75-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգն առաջ մղեց Անգլիային` գնդակն ուղարկելով Նոյերի պաշտպանած դարպասը: Խաղակեսի վերջնամասում Հարի Քեյնը խփեց նաև Անգլիայի երկրորդ գնդակը: Այո, Անգլիան հաղթեց, այո, այս հավաքականը դեռևս գոլ բաց չի թողել։ Բայց ինչպես կարելի է գնահատել այս հավաքականի խաղը ընթացիկ առաջնությունում։ Նույնիսկ ամենանամեծ ցանկության դեպքում անգլիացիների խաղը դրական չես որակի։ Ձանձրալի պաշտպանվողական ֆուտբոլ, դանդաղ և դիրքային գործողություններով։ Ամեն դեպքում, ինչպես ընդունված է ասել հաղթողին չեն դատում։ «Կարծում եմ՝ հրաշալի երեկո էր: Խոսում էինք այն մասին, որ ուրախություն պարգևենք երկրին, և մեր արածը հենց դա էր: Խաղացողները հրաշալի էին, կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի: Ամբողջ թիմն անհավանական կերպով էր պաշտպանվում մինչև վերջին րոպեն: Չեմ կարող արժանին չմատուցել նրանց», խաղից հետո ասել է Անգլիայի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը։ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, որը վերջին հանդուպումն անցկացրեց այս հավաքականի ղեկին մասնավորապես նշել է․ «Սա մեծ հիասթափություն է բոլորիս համար:

Ավելին էինք սպասում այս մրցաշարից և հավատում էինք մեր թիմին: Այսպիսի խաղերում անհրաժեշտ է իրացնել գոլային պահերը, որոնք շատ չեն: Ցավոք, Տիմո Վերներն ու Թոմաս Մյուլերը չկարողացան օգտագործել դրանք: Ընդհանուր առմամբ, սարսափելի է, մենք դուրս մնացինք»։ Ինչևէ, քառորդ եզրափակչում Անգլիա-Ուկրաինա զույգից բացի՝ միմյանց հետ կմրցեն Իտալիա-Բելգիա, Իսպանիա-Շվեյցարիա և Դանիա-Չեխիա զույգերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում