Հունիսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225095 դեպք, որոնցից 216778-ն առողջացած, 4514-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1099 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2704 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1185002 թեստավորում: Երեկ կատարվել է 3711 թեստավորում։
Այսպիսով` հունիսի 30-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 128 նոր դեպք, նախօրեին մահվան դեպքեր չեն արձանագրվել։