Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կադրային ջարդ անելուն զուգահեռ անհրաժեշտ է պատրաստել նոր կադրեր

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

Պարոն Խուրշուդյան, ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ ոչ թե վենդետա է լինելու, այլ կադրային ջարդ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։ Կարծում եք՝ իշխանությունն անցնում է գործնական քայլերի՞։

Հուսանք, որ գոնե այս անգամ իշխանությունը կօգտագործի ժողովրդի տված մանդատը հավուր պատշաճի և հետևողական կլինի պետական համակարգը կաշառակերներից մաքրելու գործում, որոնք սաբոտաժի էին ենթարկում ոչ միայն բարեփոխումները, այլ տարրական ընթացիկ աշխատանքները։ Սակայն  պետք է հասկանալ, որ կադրային ջարդ անելուն զուգահեռ անհրաժեշտ է պատրաստել նոր կադրեր, դա մեծ ռեսուրսներ և ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է՝ գրագետ, պրոֆեսիոնալ մոտեցում։ Ինչպես ասվում է՝ «ամեն բան որոշում են կադրերը»։ Օրինակ, տեսեք, դատաիրավական համակարգում, անգամ առանց կադրային ջարդի էլ, հարյուրավոր նոր ու որակյալ դատավորների ու քննիչների կարիք կա՝ իրենց աշխատակազմերով։ Իսկ այս երեք տարիների ընթացքում ի՞նչ է արել իշխանությունը, կոնկրետ՝ ԿԳՄՍ-ն, որպեսզի մաքրի իրավաբանական կադրեր տվող ֆակուլտետները կաշառակերներից, որպեսզի բացառի անբան ուսանողների առկայությունը այդ ֆակուլտետներում, ինչը լրջագույն խոչընդոտ է անհրաժեշտ ուսումնական մթնոլորտի ձևավորման համար, հակաքրեական բարքերի և մոտեցումների արմատավորման համար, որպեսզի կապ հաստատի հայրենասեր ու բանիմաց ուսանողների հետ, հորդորի նրանց ջանք ու եռանդ չխնայել՝ մասնագիտական բարձր որակավորում ստանալու համար՝ մոտ ապագայում բարձր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարով։ Ես, համենայնդեպս, չեմ լսել նման ջանքերի մասին։ Ինձ անհայտ են նաև Արդարադատության ակադեմիայում, Հայաստանի դիվանագիտական դպրոցում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և մյուս ռազմաուսումնական հաստատություններում անհրաժեշտ կադրային և բովանդակային, ես կասեի՝ հայեցակարգային փոփոխությունների իրականացումը։ Կադրերը օդից չեն ընկնում, որակյալ կադրեր պատրաստելը պետականաշինության կարևորագույն բաղկացուցիչ մասն է։ Գուցե բոլոր ոլորտներում պետական կառավարման և դատական որակյալ կադրերի պատրաստման հարցով հատուկ մարմին ստեղծվի Վարչապետին կամ Ազգային Ժողովին կից, որպեսզի սայլը, վերջապես, տեղից շարժվի։

 Ընդհանրապես կառավարման համակարգում լրջագույն փոփոխությունների կարելի՞ է հասնել կադրային ջարդ իրականացնելո՞վ։ Փաշինյանն էլ խոստացել է, որ ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018ի հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում։

Կադրային բարեփոխումները, իհարկե, անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման են։ Անհրաժեշտ է բարեփոխել պետական կառավարման հայեցակարգը, կառուցվածքը, պետք է մտցվի յուրաքանչյուր պաշտոնյայի առջև դրվող պահանջների և նրա աշխատանքի արդյունքների գնահատման չափորոշիչներ, մեթոդաբանություն։ Անգլերենում դա կոչվում է Terms of Reference. Պետք է բարձրացվեն պետական պաշտոնյաների աշխատավարձերը, իսկ պարգևավճարները կիրառվեն խիստ թիրախային, իրոք՝ լավ կատարված աշխատանքի, բարձր ցուցանիշների համար։ Նաև անհրաժեշտ է ավելի մեծ ծավալներով ֆինանսավորել նոր կադրերի վերապատրաստումը զարգացած երկրներում, առանց հույսը դնելու միայն արտասահմանյան դրամաշնորհների վրա։ Էլ չեմ խոսում Սփյուռքից կադրերի ներգրավմանն ուղղված հրաշալի ծրագրի ծավալների շեշտակի ավելացման անհրաժեշտության մասին։ Պետական որևէ մարմնի ցանկացած օղակ, որում տեսանելի կլինի կոռուպցիայի ախտը, անհրաժեշտ է ամբողջությամբ գործից ազատել և տեղը ամբողջության նոր կազմ բերել, այդ թվում՝ Սփյուռքից։ Դատավորների դեպքում ես անգամ կողմ կլինեի Սկանդինավյան երկրներից դատավորներ հրավիրելուն, անգամ եթե կարիք կլինի նրանց մի քանի անգամ ավելի բարձր վարձատրություն տալ։ Արդարադատությունը շատ թանկ արժի և այն պետության հիմքերի հիմքն է, որն անհրաժեշտ է ամրացնել նաև այսպիսի մեթոդներով։ Ժամանակին Սահակաշվիլին ամբողջ ոլորտների աշխատակիցներին աշխատանքից ազատեց՝ ոստիկանությունից մինչև մաքսային մարմիններ, երբեմն անգամ երկու անգամ, մինչև որ ոլորտները չսկսեցին օրինական դաշտում աշխատել, ինչը հիմք դարձավ մեծածավալ արտաքին ներդրումների, քանի որ ամեն բիզնես չի գնում այնտեղ, ուր դատաիրավական մեծ ռիսկեր կան։

Ինչպե՞ս եք գնահատում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների արդյունքում արտախորհրդարանական ուժերի պալատ ձևավորելու Փաշինյանի առաջարկը։ Այն որքանո՞վ կարող է կենսունակ լինել։

Դե տեսնենք, թե ինչ է դրված այդ գաղափարի տակ։ Թող սկսի գործել այդ մարմինը՝ նոր կկարողանանք եզրակացություններ անել։ Իսկ, ընդհանրապես, իշխանության և ընդդիմության միջև երխոսության և համագործակցության, փոխադարձ լսելիությունն ապահովելուն միտված ցանկացած հարթակ ողջունելի է։ Ի վերջո, ի տարբերություն նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմների, որոնց հետ ընդդիմությանը հակացուցված էր համագործակցելը, այժմ իշխանությունը ընտրված է ժողովրդի կողմից և ներկայացնում է ժողովրդի շահերը և պետք է համագործակցել նրա հետ, երբեմն անգամ օգնել նրան Հայաստանի առջև ծառացած լրջագույն սպառնալիքների դեմն առնելու գործում։

Ընդհանրապես, եթե նոր կադրեր չներգրավեն կառավարման համակարգում, արդյոք կարող ենք ակնկալել լուրջ փոփոխություններ։

Ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում