Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Ոռոգման ջրի խնդրի պատճառները մարզերում. պարզաբանում է Ջրային կոմիտեի նախագահը

Հանրապետության տարբեր մարզերում վերջին օրերին ոռոգման ջրի խնդրի շուրջ «Լուրերին» պարզաբանումներ է ներկայացրել Ջրային կոմիտեի նախագահը: Կարեն Սարգսյանը հայտնել է` հիմնական օբյեկտիվ պատճառը բնակլիմայական է: Տարին սակավաջուր է եղել, գետերում հունիսին 40-60 տոկոս ջրի նվազում ենք ունեցել, ջրամբարները թերի են լցվել:

Սարգսյանը հայտնել է, որ պատճառներից է նաև բարձր ջերմաստիճանը: Օրինակ` այն մշակաբույսերը, որոնց ոռոգման ռեժիմը 10 օրը մեկ պետք է լիներ, եղանակի պատճառով դարձել է 6-7 օր, ինչը ևս լրացուցիչ ջրապահանջարկ է առաջացրել: Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ խնդիրը լուծելու համար այլ աղբյուրներից են ջրի համալրում իրականացնում, նաև անդրադարձել է Շիրակում ջրի խնդրին:

Կարեն Սարգսյան, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ – Շիրակի մարզում բոլորովին այլ խնդիր է, այնտեղ ջրամբարում ունենք բավականին ջուր: Իրենց խնդիրը Կառնուտի ջրամբար ջրալրում իրականացնելն է, որը մենք ավելացրել ենք, որպեսզի հասցնենք Կառնուտի ջրամբար 1.2 խմ-ով ավելի ջուր, սակայն ջրօգտագործողների անփութության պատճառով 1.2 խմ ջուրը տեղ չի հասել: Այնտեղ կառավարման խնդիր կա: Վաղը Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը 4 օրով գործուղվելու է այնտեղ: Ընդհանուր առմամբ, երբ ջրի խնդիրը լուծվի, կաթիլային ոռոգման անցնելու դեպքում կունենանք մեծ խնայողություններ և կկարողանանք բարելավել պահանջարկը: Նախագիծ ենք ներկայացրել, որով առաջարկում ենք մինչև 3 հա այն հողակտորները, որոնք կանցնեն կաթիլայինի, 5 տարով կազատվեն ջրի վարձավճարից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում