ԵՄ երկրները COVID-19-ի դեմ պատվաստել են իրենց չափահաս բնակչության 41% -ին` երկու դեղաչափով, 60% -ին՝ մեկ դեղաչափով: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ՝ ելույթ ունենալով Բրյուսելի համաժողովում:
«Այս պահին Եվրամիության չափահաս բնակչության 41% -ը պատվաստված է երկու դեղաչափով: Մեծահասակների 60% -ը ստացել է մեկ պատվաստում», – ասել է նա:
Ներկայումս ԵՄ երկրներում անչափահասների պատվաստումներն արդեն սկսվել են: Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև հուլիսի կեսերը հասնել ԵՄ չափահաս քաղաքացիների 70% -ի ամբողջովին պատվաստմանը: