Այսօր մեկնարկում է Ժնևի միջազգային բանակցությունների 53-րդ փուլը: Վրաստանի պատվիրակության խոսքերով՝ նրանց հիմնական խնդիրը լինելու է օկուպացված տարածքներում ձերբակալվածների ազատ արձակումը: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։
Վրաստանյան կողմը չափազանց կարևոր է համարում, որ Ռուսաստանն իրականացնի 2008 թ. օգոստոսի 12-ին ԵՄ միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագիրը և առաջընթաց գրանցելը Ժնևի միջազգային բանակցություններում օրակարգային առանցքային այն հարցերի շուրջ, ինչպիսիք են տեղում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծումը, բռնի ուժի բացառումը, տեղահանված անձանց և փախստականների վերադարձն իրենց տները:
Պատվիրակության անդամների խոսքերով՝ իրենք ջանք չեն խնայի Ժնևի միջազգային բանակցությունների հաջորդ փուլերի ընթացքում ռուսական օկուպացիայից բխող անվտանգության մարտահրավերները լուծելու և ռուս-վրացական հակամարտությունից տուժած բնակչության խնդիրները լուծելու ուղիներ գտնելու համար: