Արևելյան Երուսաղեմի բնակիչների և իսրայելական ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել առավելապես արաբական Սիլուան շրջանում գտնվող շենքի քանդման վայրում: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը:
Նշվում է, որ իրավապահները բերման են ենթարկել երեք պաղեստինցիների, որոնք կասկածվում են խուլիգանություն կատարելու և ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումների մեջ. նրանք ժամանել էին Սիլուան՝ տեղական իշխանությունների կողմից շենքը քանդելու հրաման կատարելու համար:
Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ցուցարարները քարեր են նետել ու հարձակվել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, վիրավորվել են սահմանապահ ոստիկանության երկու աշխատակիցներ: Վնասվել են նաև տարածքում կայանված երեք մեքենաներ: