Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Որտեղ է նախկին համակարգի քաղաքական «վախճանը»

Հայաստանում նախկին համակարգը չի վերադարձել, ինչպես պնդում են շատերը խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո, դժգոհություն կամ մտահոգություն հայտնելով ընտրության արդյունքից, մասնավորապես այն հանգամանքից, որ նախկին երկու նախագահների գլխավորած ուժերը դարձել են խորհրդարանական ընդդիմություն: Հայաստանում պարզապես չի հաստատվել նոր համակարգ, որը իր բնույթով և որակով զգալիորեն տարբեր կլինի նախորդից: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ  Սարգսյանը քաղաքականապես չեն վերակենդանացել: Նրանք պարզապես քաղաքականապես չեն «մահացել», որովհետև չի ծնվել նորը: Նոր քաղաքականի ծնունդը ոչ թե գրանցումն է պետռեգիստրում կամ մասնակցությունն ընտրությանը, այլ ներկայացումն ու մատուցումը հանրությանը՝ ինքնամատուցումը, երբ հասարակությունը ոչ միայն կլսի, այլ կտեսնի և կշոշափի: Երբ դա չկա, բնականաբար մնում է այն, ինչ կար: Ի վերջո «սուրբ տեղը դատարկ չի մնում»:

Հետևաբար, հետընտրական անկումային տրամադրություն սերմանելու փոխարեն, թե իր համամասնության մեջ հաղթեց, վերադարձավ նախկին համակարգը, անհրաժեշտ է հասարակությանը տրամադրել նոր համակարգ, նոր միջավայրեր ստեղծելու ուղղությամբ, որտեղ առաջին հերթին պետք է ներդաշնակեցվեն Հայաստանի արտաքին ու ներքին, անվտանգային և սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգեբանական խնդիրները: Սրանք ուղղակիորեն շաղկապված են, հետևաբար հայկական քաղաքականության արդյունավետության բանալին այդ խնդիրների համադրվածության առավելագույնս բարձր աստիճանն է, երբ հանրությանը շոշափելիորեն կպատկերացնի ներքին ու արտաքին փոխկապակցվածությունը: Այդ հասարակությունն է, ի դեպ, որ ունենալու է տեղեկատվական կամ այլ բնույթի սադրանքների հանդեպ հնարավորինս բարձր իմունիտետ: Սա ահռելի, բարդ աշխատանք է, ոչ միայն քաղաքական աշխատանք, այլ հասարակական, երբ այդ աշխատանքով կզբաղվենն հանրային սուբյեկտներ՝ առանց քաղաքական առաջնային շահագրգռությունների: Նրանք նաև կձևավորեն պլատֆորմներ, ինչի շնորհիվ կսահմանվի քաղաքական պատասխանատվության նոր նշաձողեր:

Հայաստանում մեծ հաշվով քաղաքական խորքային բացերից մեկը եղել է հասարակության «ապաքաղաքական» գործառութավորումը: Հենց դա է նախկին համակարգը, առանց անձերի, անձերից վեր ու անձերից անկախ: Այդ իմաստով ունեցել եմ արտահայտվելու առիթներ, որ Հայաստանում մինչև 2018 թվականը գործած նախկին համակարգը բյուրեղացվել և մարդկային հոգեբանության մեջ էր ներդրվել այնքան, ու այնպես, որ այդ համակարգը ըստ էության դարձել էր իր իսկ «ծնողներից» և իր այսպես ասած առաջնորդներից անկախ: Ըստ այդմ, այդ համակարգի՝ «քաղաքական իմաստով «մահ» կարող է լինել ոչ թե քաղաքականության ասպարեզից այս կամ այն անձի հեռացումով, այլ նոր քաղաքական համակարգի «ծնունդով», որտեղ հանրային սեգմենտը ապաքաղաքական կլինի միայն հետապնդվող շահի, բայց ոչ գործունեության բովանդակության իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում